ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան

ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան

Mon, 28 Sep 2026 19:52:33 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրել է․

«ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են Հայաստանում 2026 թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, և եվրոպական հարթակից հնչել է հստակ, աներկբա գնահատական՝ ընտրությունները ՉԵՆ եղել հավասար և արդար։

ԵԽԽՎ պաշտոնական զեկույցում արձանագրված է մի իրողություն, որն իշխանությունը փորձում էր կոծկել.

Իշխող ուժը բացահայտ օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները,
Շահագործել է հանրային ենթակառուցվածքները,
Գործի է դրել վարչական ողջ ռեսուրսը՝ սեփական քարոզարշավն առաջ մղելու համար։

Զեկույցում ուղիղ նշվում է՝ սա զգալիորեն խաթարել է քարոզարշավը և զրկել ընդդիմադիր ուժերին հավասար պայմաններում մրցելու հնարավորությունից։

Երբ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իշխանության հորինած հեքիաթները հօդս են ցնդում միջազգային զեկույցների առաջ, մնում է փաստը՝ իշխանությունը հերթական անգամ պետական լծակներն ու հանրային միջոցները ծառայեցրել է սեփական աթոռը պահելուն։

Սա միջազգային մակարդակի «ապտակ» էր Հայաստանի ժողովրդավարական իմիջին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ Mon, 28 Sep 2026 20:44:12…

11 րոպե ago

Հանրաքվեն մերժել է նեյտրալիտետի պահպանումը

Հանրաքվեն մերժել է նեյտրալիտետի պահպանումը Mon, 28 Sep 2026 20:30:14 +0400 Շվեյցարիայի բնակիչները տեղի ունեցած…

25 րոպե ago

ԵԽԽՎ-ն արձանագրել է ԿԸՀ կեղծիքը եւ իշխանություններին հորդորել է փոխել ԸՕ-ն

ԵԽԽՎ-ն արձանագրել է ԿԸՀ կեղծիքը եւ իշխանություններին հորդորել է փոխել ԸՕ-ն Mon, 28 Sep 2026…

40 րոպե ago

Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան

Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան Mon, 28 Sep 2026 20:14:43 +0400 Սամվել…

41 րոպե ago

Հնարավոր են խորհրդարանի արտահերթ ընտրություններ

Հնարավոր են խորհրդարանի արտահերթ ընտրություններ Mon, 28 Sep 2026 20:00:51 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն…

55 րոպե ago

Փաշինյանը փակուղու մեջ է․ հետհաշվարկը տրված է

Փաշինյանը փակուղու մեջ է․ հետհաշվարկը տրված է Mon, 28 Sep 2026 20:00:11 +0400 Latest news…

55 րոպե ago