Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդա Իսկարովտիացուց

Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդա Իսկարովտիացուց

Mon, 28 Sep 2026 20:54:12 +0400


Քրիստոս՝ լավ իմանալով, թե հետագայում Հուդա Իսկարիովտացին ինչ հակաաստվածային հանցանք պիտի գործեր, միևնույն է տվեց նրան Աստծո Առաքյալ լինելու շնորհը։ Վեհափառ Հայրապետը մի գուցե չգիտեր թե այս երեսուն մանեթանոցը ինչպես է ուրանալու իրեն և հայ Եկեղեցին, բայց դա չի փոխում այն փաստը, որ այս երևույթը իրեն հոգևորական է համարում միայն և միայն Հայոց Հոր կողմից սրբագործված և իր ճակատին ժամանակին դրոշմված, իսկ այժմ ի չիքս գոյացած Սուրբ Մյուռոնի հիման վրա։
Եթե սրանք հանդգնում են ընկնել այդ մեղքի տակ և չընդունել Հայոց Հայրապետի վերերկրային իշխանությունը, ապա նաև պիտի չընդունեն Ստեփան Ասատրյանի ճակատի Մյուռոնը և չպիտի կոչեն նրան «Տեր …»։
Հ. Գ. Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդա Իսկարովտիացուց։ Արժանապատվությամբ։ Նա արժանապատիվ գտնվեց և ինքնասպան եղավ մեր Տիրոջ և ողջ մարդկության հանդեպ այդ մեծ հանցանքը գործելուց առաջ։
Հ. Գ. Գ. Չգիտեմ՝ քո հոնորարը 30 արծաթ է թե ավելին, բայց շատերն են պատմում, որ մինչև մարմինդ և հոգիդ սատանային վաճառելդ 2019-ի «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» կեղծ շարժման ժամանակ, ներողություն բառի համար, շոպլիկության մի հետաքրքիր նոպա էիր ունեցել՝ առաջարկել էիր Նորին Սրբությանը (այն նույն Հայրապետին, ում հիմա հանդգնում ես ավազանի անունով դիմել, ում հանդեպ հանդգնում ես հոխորտալ) դառնալ իր անձնական թիկնապահը։ Միաբան եղբայրներդ ծիծաղել էին քո մեջ ունեցած այդքան շողոքորթության վրա, իսկ Հայոց Հայրը, նույնիսկ այդ լարված ժամանակահատվածում կտրուկ մերժել էր, պատասխանելով. «Իմ ժողովրդից ինձ պաշտպանել հարկավոր չէ»։

Այս մասին գրել է «Արարատ» միության նախկին ատենապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետն ասաց ՝ հարձակվելու են մեզ վրա․․․

Վարչապետն ասաց ՝ հարձակվելու են մեզ վրա․․․ Tue, 29 Sep 2026 22:30:11 +0400 Իսրայելի պաշտպանության…

3 րոպե ago

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Tue, 29 Sep 2026 22:29:01 +0400 Գրող, բանաստեղծ,…

4 րոպե ago

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել Tue, 29 Sep 2026 22:17:51…

16 րոպե ago

Հրաձգություն՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ․ կան տուժածներ

Հրաձգություն՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ․ կան տուժածներ Tue, 29 Sep 2026 22:00:34 +0400 Զանգվածային հրաձգություն…

33 րոպե ago

Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»

Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն» Tue, 29 Sep 2026 21:45:28…

48 րոպե ago

Ոչ դպրոց են թողնում մտնենք, ոչ պետական հիմնարկներ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ոչ դպրոց են թողնում մտնենք, ոչ պետական հիմնարկներ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Tue, 29 Sep 2026…

1 ժամ ago