Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում

Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում

Mon, 28 Sep 2026 21:03:18 +0400


Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին՝ գնահատանքով անդրադառնալով կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն։ Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապերի ամրապնդման գործում։

Վեհափառ Հայրապետը հորդորեց ուխտավորներին շարունակել գործուն մասնակցություն բերել իրենց համայնքների ազգային-եկեղեցական կյանքին՝ առանձնակի հոգածություն ցուցաբերելով երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակության համար։

Վերջում Հայոց Հովվապետը մաղթեց, որ այս այցելությունը հոգևոր նորոգության և ոգեշնչման առիթ դառնա ուխտավորների համար՝ զորացնելով նրանց հոգիներում հավատն առ Աստված, սերն ու նվիրումը Մայր Եկեղեցու և հայրենիքի հանդեպ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քաղաքապետարանը ճնշմանը չդիմացավ

Քաղաքապետարանը ճնշմանը չդիմացավ Mon, 28 Sep 2026 21:48:20 +0400 Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հանդիպել…

12 րոպե ago

ԵԽԽՎ-ում արձանագրվել է․ եղել են ճնշումներ, գողացվել ձայներ

ԵԽԽՎ-ում արձանագրվել է․ եղել են ճնշումներ, գողացվել ձայներ Mon, 28 Sep 2026 21:38:53 +0400 Latest…

22 րոպե ago

Ազգերի լիգա. Սպերցյանը հավասարեցնում է Չեռնոգորիայի հետ հանդիպման հաշիվը

Ազգերի լիգա. Սպերցյանը հավասարեցնում է Չեռնոգորիայի հետ հանդիպման հաշիվը Mon, 28 Sep 2026 21:37:19 +0400…

23 րոպե ago

Հրաժարական է տալիս՝ նախընտրական արշավին մասնակցելու համար

Հրաժարական է տալիս՝ նախընտրական արշավին մասնակցելու համար Mon, 28 Sep 2026 21:30:52 +0400 Սերբիայի նախագահ…

30 րոպե ago

Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին․ կարևոր նկատառումներ

Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին․ կարևոր նկատառումներ Mon, 28 Sep 2026 21:29:55 +0400 Եվրոխորհուրդի…

31 րոպե ago

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսից հետո զիջում է Չեռնոգորիային

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսից հետո զիջում է Չեռնոգորիային Mon, 28 Sep 2026 21:25:47…

35 րոպե ago