Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում

Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում

Mon, 28 Sep 2026 21:03:18 +0400


Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին՝ գնահատանքով անդրադառնալով կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն։ Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապերի ամրապնդման գործում։

Վեհափառ Հայրապետը հորդորեց ուխտավորներին շարունակել գործուն մասնակցություն բերել իրենց համայնքների ազգային-եկեղեցական կյանքին՝ առանձնակի հոգածություն ցուցաբերելով երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակության համար։

Վերջում Հայոց Հովվապետը մաղթեց, որ այս այցելությունը հոգևոր նորոգության և ոգեշնչման առիթ դառնա ուխտավորների համար՝ զորացնելով նրանց հոգիներում հավատն առ Աստված, սերն ու նվիրումը Մայր Եկեղեցու և հայրենիքի հանդեպ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաժարական է տալիս՝ նախընտրական արշավին մասնակցելու համար

Հրաժարական է տալիս՝ նախընտրական արշավին մասնակցելու համար Mon, 28 Sep 2026 21:30:52 +0400 Սերբիայի նախագահ…

5 րոպե ago

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսից հետո զիջում է Չեռնոգորիային

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսից հետո զիջում է Չեռնոգորիային Mon, 28 Sep 2026 21:25:47…

10 րոպե ago

Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել Mon, 28 Sep 2026 21:13:59 +0400 Օկուպացված Շուշիում…

22 րոպե ago

Պատրաստ են «Դատաստանի օրվա պատերազմին»

Պատրաստ են «Դատաստանի օրվա պատերազմին» Mon, 28 Sep 2026 21:00:19 +0400 Իրանը պատրաստ է շարունակել…

36 րոպե ago

Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդա Իսկարովտիացուց

Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդա Իսկարովտիացուց Mon, 28 Sep 2026…

42 րոպե ago

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ Mon, 28 Sep 2026 20:44:12…

52 րոպե ago