«Հրապարակ»․ Միջնորդությունը դատարանը վարույթ չի ընդունել

«Հրապարակ»․ Միջնորդությունը դատարանը վարույթ չի ընդունել

Tue, 29 Sep 2026 08:20:00 +0400


Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի 25-ի խուզարկություններից հետո 6 անձ էր ձերբակալվել, մի քանիսը՝ պաշտոնյա, մի քանիսը` քաղաքացիներ։ Ձերբակալվածների թվում էր հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ, հրազդանցի Արամ Վիրաբյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերը։

Մեր տեղեկություններով, Վիրաբյանին կասկածում են շինթույլտվությունների դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Ընդ որում՝ խոսքը, մեր տվյալներով, բավականին փոքր գումարի մասին է։ Հինգ ձերբակալվածների նկատմամբ դատարանը տարբեր խափանման միջոց է կիրառել, իսկ Վիրաբյանի հարցը չի էլ քննել` դատարանին Վիրաբյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց՝ նա չի կարող մասնակցել նիստին։ Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը` կալանք սահմանելու մասին, անգամ վարույթ չի ընդունվել` դատարանը մերժել է միջնորդությունը վարույթ ընդունել։ Պատճառը դատարանից չմանրամասնեցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն մեր հարցերին չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ Wed, 30 Sep 2026 16:00:23 +0400 Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել է…

5 րոպե ago

Ձեր երեսից են մարդիկ ինֆարկտ ստանում

Ձեր երեսից են մարդիկ ինֆարկտ ստանում Wed, 30 Sep 2026 15:45:43 +0400 Էլ ոչ մի…

19 րոպե ago

«Շատ էկզոտիկ զանգ ունեք». զավեշտալի իրավիճակ

«Շատ էկզոտիկ զանգ ունեք». զավեշտալի իրավիճակ Wed, 30 Sep 2026 15:37:05 +0400 Այսօր Ազգային ժողովի…

28 րոպե ago

Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում ոչ մի ապահովություն չի լինի

Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում ոչ մի ապահովություն չի լինի Wed, 30 Sep 2026 15:30:16 +0400…

35 րոպե ago

Այս գիրքը գերազանցել է բոլորին․ ո՞րն է պատճառը

Այս գիրքը գերազանցել է բոլորին․ ո՞րն է պատճառը Wed, 30 Sep 2026 15:15:59 +0400 Մարգարիտա…

49 րոպե ago

Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար

Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար Wed, 30 Sep 2026 14:46:03 +0400 Latest…

1 ժամ ago