Մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ․ պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը

Մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ․ պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը

Tue, 29 Sep 2026 12:07:30 +0400


Հայկական ժամացույց

Ուշադրություն դարձրեք. մեր քաղաքական մտքի, մեր բոլոր հարցերի առանցքում «ԵՐԲ» հարցն է։ Երբ մի բան կփոխվի, երբ կգան նոր դեմքեր, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, երբ բանտերից դուրս կգան մարդիկ, երբ կհանձնվի «Քյարքին», երբ կլինի «ապոկալիպտիկ» տնտեսական զարգացումը, երբ կլինի սահմանադրությունը, և այսպես բազմաթիվ «ԵՐԲԵՐ»։

Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չի ենթադրում։ Հենց սա է մեծ մասամբ պայմանավորում զանգվածային ապատիան. «փակվենք մեր մեջ, տեսնենք ԵՐԲ ինչ-որ բան կլինի»։

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ, ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և ինչ հերթականությամբ։ Եթե սրա այլընտրանքը լինի «երբ լինի՝ կպայքարենք» մտածողությունը` դա հաստատ չի բերի արդյունքի։

Մենք ունենք հստակ պրոբլեմ՝ դրվագային մտածողության և դրվագային գործունեության։ «Երբ»-ի մարտավարությունը և դրվագային գործունեությունը ամենաձեռնտու միջավայրն է իշխանության համար։ Ամեն անգամ, կոնկրետ դրվագում, այն սպառնալու է նոր պատերազմով, ու վախեցած հասարակության հանդեպ հերթական քարոզչական գրոհը կիրառի։
Պետք է հասկանալ` ինչո՞ւ ենք մենք հայտնվել «Երբ»-ի և դրվագային գործունեության սցենարում, և ամենակարևորը՝ ինչպես դուրս գալ այդտեղից։ Անհրաժեշտ են նոր կոնսոլիդացնող-աշխատանքային ձևաչափեր։ Ոչինչ չի խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտում ստեղծվի աշխատանքային այնպիսի ձևաչափ, որտեղ կլինի մեծ մասնակցելիություն և աշխատանքի լայն դաշտ, որտեղ «Երբ»-ը կփոխարինվի այլ կարևոր հարցադրումներով։ Որտեղ իրեն հարմար «ԵՐԲ»-ը կորոշի հենց հասարակությունը։ Սրա համար պետք է կամք և խնդրի գիտակցում։

Անշուշտ, շատ բարդ փուլում ենք, անշուշտ, մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ։ Պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը։ Մենք պիտի դադարենք պարզապես սպասել, թե ե’րբ կլինի ինչ-որ հերթական վատ բանը։ Լուծումները պետք է գտնել այլ հարցադրումների մեջ՝ ինչպե՞ս անել, որ դա չլինի, ի՞նչ անել, ինչպիսի՞ լուծումներ կան, և այլն։

Եվ այստեղ շատ կարևոր է սկսել ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսություն։ Մենք իրավունք չունենք հասարակության պառակտված մասերին պիտակավորել և մեկս մյուսին «դուրս գրել»։ Այո, վիճակը շատ մտահոգիչ է, ինչ-որ տեղ` հուսահատեցնող, բայց հանրային առկա պատկերին պետք է վերաբերվել որպես բարդ իրողության։ Ի վերջո, կա փաստ՝ սուր բարիկադավորված գրեթե հավասար ընտրազանգվածներ։ Չխաբենք իրար պաթոսով։ Փաստը սա է։ Այս պահին իսկական, պատմական լիդերությունը դա է՝ նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն, սա է առողջացման միակ ռեսուրսը։ Սա կբերի հարցադրումների փոփոխությանը։ Մենք բոլորս նույն հեռանկարի, նույն երկրի հասարակությունն ենք։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քննարկվել է ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հարցը․ նոր շրջադա՞րձ

Քննարկվել է ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հարցը․ նոր շրջադա՞րձ Tue, 29 Sep 2026 12:00:01 +0400 ԱՄՆ-ի…

21 րոպե ago

Հայկական թաղամասը՝ հերթական միջադեպի թիրախում

Հայկական թաղամասը՝ հերթական միջադեպի թիրախում Tue, 29 Sep 2026 11:58:43 +0400 Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող…

23 րոպե ago

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է Tue, 29 Sep 2026 11:49:35…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Հիվանդ մտնում ես կալանավայր, եթե ասես` կիմանան, չասես` կանցնես առաջ

«Հրապարակ»․ Հիվանդ մտնում ես կալանավայր, եթե ասես` կիմանան, չասես` կանցնես առաջ Tue, 29 Sep 2026…

36 րոպե ago

Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում

Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում Tue, 29 Sep 2026 11:41:30 +0400 ԱԺ…

40 րոպե ago

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Tue, 29 Sep 2026 11:30:02 +0400 Շախմատի…

51 րոպե ago