Օտարերկրացին ավելի հայ է, քան ՔՊ-ական պատգամավորը

Օտարերկրացին ավելի հայ է, քան ՔՊ-ական պատգամավորը

Tue, 29 Sep 2026 13:45:43 +0400


ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը ուսումնառության առումով ավելի շատ Եվրոպայում է թրծվել։ Բայց ցավալի մի բան կա։ Այնքան շատ է թրծվել, որ նրան թվում է, թե իր պորտը Եվրոպայում են կտրել։ Ինքը ոչ մի կապ չունի Հայաստանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Հայաստանի հետ իր կապը միայն ՔՊ-ն է ու նրա արշինով պիտի չափի մեր Եկեղեցու կշիռը։

ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավորը փորձել է՝ մեղադրելն այն բառը չէ, աղտոտել Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին։ Նախագահողը թույլ չի տվել նրան շարունակել աղտոտման գործընթացը։ Այսինքն՝ հասել ենք մի կետի, երբ մեր հազարամյա Եկեղեցու դեմ պայքարում է մեկը, ով այդ պատմության մեջ ընդամենը թռուցիկ ակնթարթ է։ Զավեշտալին այն է, որ նախագահողը նույնիսկ թույլ չի տվել, որ նա ավարտի իր աղտոտանքը։ Ոչ թե այն բանի համար, որ Եվրոպայում չի ներդրվել «թույլ տվեք՝ մինչև վերջ աղտոտեմ» մեխանիզմը, այլ այն բանի համար, որ օտարերկրացին ավելի հայ է, ավելի քրիստոնյա է, քան ՔՊ-ական պատգամավորը։ Պատկերացնելն անգամ անհնարին է․ «Մեր իշխանությունը մեղադրում է, օտարերկրյա պատգամավորները՝ պաշտպանում»։ Ստացվում է բավական տարօրինակ պատկեր։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը միջազգային ամբիոնից աղտոտում է Հայոց Եկեղեցին, իսկ օտարերկրյա պատգամավորը նույն ամբիոնից հիշեցնում է, որ Եկեղեցին պաշտպանության կարիք ունի։ Իսկ ումի՞ց պիտի պաշտպանել։ ՔՊ-ական իշխանաությունից։ Եկեղեցու պաշտպանության մասին խոսում է Միացյալ Թագավորությունը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Էդվարդ Լեյնը։ Նա բարձրաձայնում է, որ աշխարհում ամենահին ազգային եկեղեցի հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցին ներկայումս աննախադեպ սպառնալիքի է ենթարկվում ՀՀ կառավարության կողմից՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի։

Էլ ի՞նչ ասես։ Երբ օտարն է քեզ հիշեցնում, որ քո Եկեղեցին պիտի պաշտպանես կառավարությունից, կառավարությունը ներկայացնող ՔՊ-ական իշխանությունից։ Օտարերկրացին ավելի հայ է, քան ՔՊ-ական պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Քանդված սեփականությունների տերերը նոր բողոքներ ունեն

#Ուղիղ․ Քանդված սեփականությունների տերերը նոր բողոքներ ունեն Wed, 21 Oct 2026 14:10:25 +0400 Latest news…

7 րոպե ago

Պայքարելու ուղիներ չեն մնացել, մարդիկ հուսահատվում են

Պայքարելու ուղիներ չեն մնացել, մարդիկ հուսահատվում են Wed, 21 Oct 2026 14:00:49 +0400 Latest news…

17 րոպե ago

Ու՞մ է ազատ արձակել Պուտինը Թրամփի խնդրանքով

Ու՞մ է ազատ արձակել Պուտինը Թրամփի խնդրանքով Wed, 21 Oct 2026 14:00:42 +0400 Վարձկան գործունեության…

17 րոպե ago

Բաքվից հայտարարում են՝ հայերի հետ խաղաղություն չի լինելու․ փաշինյանական միֆը հօ՞դս է ցնդում

Բաքվից հայտարարում են՝ հայերի հետ խաղաղություն չի լինելու․ փաշինյանական միֆը հօ՞դս է ցնդում Wed, 21…

33 րոպե ago

Առանց մեր աջակցության Ուկրաինան գոյություն չէր ունենա․ Ռուբիո

Առանց մեր աջակցության Ուկրաինան գոյություն չէր ունենա․ Ռուբիո Wed, 21 Oct 2026 13:30:05 +0400 Ուկրաինան…

48 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում Wed, 21 Oct 2026 13:15:27 +0400 Հոկտեմբերի 21-ի դրությամբ…

1 ժամ ago