Ի վերջո ի՞նչ է կառուցվում Աջափնյակում. բնակիչները զայրացած են

Ի վերջո ի՞նչ է կառուցվում Աջափնյակում. բնակիչները զայրացած են

Tue, 29 Sep 2026 15:45:52 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ահազանգում է Արզումանյան 4 հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ։

Նրա խոսքով՝ բազմաբնակարան շենքի անմիջական հարևանությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն շինհրապարակում բացակայում են անհրաժեշտ տեղեկությունները։ Մասնավորապես, ըստ Աղեկյանի՝ տեղում չկա շինարարական նախագծի կամ թույլտվության մասին որևէ տեղեկություն, ինչպես նաև բնակիչներին չի ներկայացվել, թե ինչ կառույց է նախատեսվում կառուցել։

Աղեկյանը հարց է բարձրացնում՝ արդյոք տվյալ տարածքում կառուցվում է հերթական էլիտար բազմաբնակարան շենքը, թե բազմաֆունկցիոնալ համալիր։

Նա նաև անդրադարձել է շինարարության օրինականության հարցին՝ նշելով, որ եթե աշխատանքներն իրականացվում են առանց համապատասխան թույլտվության, ապա անհասկանալի է, թե ինչու այդ կառույցը չի ապամոնտաժվում, ինչպես Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվող մյուս ապօրինի շինությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

7 րոպե ago

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը Fri, 13 Nov 2026 23:00:26 +0400 Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր…

22 րոպե ago

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ Fri, 13 Nov 2026 22:45:36 +0400 Քրեական ոստիկանության Երևան…

37 րոպե ago

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Fri, 13 Nov 2026 22:37:53…

45 րոպե ago

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին Fri, 13 Nov 2026 22:30:12 +0400…

52 րոպե ago

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ Fri, 13 Nov 2026 22:23:41 +0400…

59 րոպե ago