Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել

Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել

Tue, 29 Sep 2026 16:46:16 +0400


Երգիչ Թաթա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Անկախության տոնին իրեն հատկացված 20 մլն դրամ հոնորարին։ Նա մասնավորապես գրել է․

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, թե Թաթա Սիմոնյանը պետական միջոցներից ստացել է 20 միլիոն դրամ անձնական հոնորար։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

20 միլիոն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում Թաթա Սիմոնյանին վճարված անձնական հոնորար։

Այս պահի դրությամբ այդ գումարից շուրջ 2 միլիոն դրամ արդեն իսկ վճարվել է որպես հարկ, 2 միլիոն 600 հազար դրամ փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 միլիոն 390 հազար դրամ վճարվել է Levon Travel ընկերությանը, շուրջ 2 միլիոն դրամ ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամ կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամ՝ ադմինիստրատիվ ծախսերը։ Այսպիսով, վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 միլիոն դրամ։

Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ։

Նշենք նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն որպես երգի հեղինակ նա որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։

Այս պարզաբանման նպատակը պարզապես իրական պատկերը ներկայացնելն է․ խոսքը մեկ ամբողջական երաժշտական նախագծի բյուջեի մասին է, ոչ թե Թաթա Սիմոնյանին վճարված 20 միլիոն դրամ անձնական հոնորարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել Sun, 15 Nov 2026 18:30:55 +0400 Ռուսաստանը պահանջել է,…

5 րոպե ago

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել Sun, 15…

16 րոպե ago

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Sun, 15 Nov 2026…

20 րոպե ago

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն Sun, 15 Nov 2026 18:00:25…

35 րոպե ago

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն Sun, 15 Nov 2026 17:45:04 +0400 Բրիտանիայի…

51 րոպե ago

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով Sun, 15 Nov 2026 17:27:31 +0400 Վարչապետ Նիկոլ…

1 ժամ ago