Չեք մասնակցում` մի մասնակցեք, բայց լուռ եվ չեզոք դիմադրություն կազմակերպեք

Չեք մասնակցում` մի մասնակցեք, բայց լուռ եվ չեզոք դիմադրություն կազմակերպեք

Tue, 29 Sep 2026 18:15:57 +0400


Թումանյան խոշորացված համայնքով սկսվեց ՏԻՄ ընտրությունների աշնանային փուլը: Ընտրություններին այս համայնքում մասնակցում էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», որը, բնականաբար, բացարձակ մեծամասնությամբ հաղթանակ տարավ․ ՔՊ-ն ստացել է ընտրության մասնակիցների 95 տոկոսի քվեն: Սա իսկական հաղթանակ է ոչ միայն ՔՊ-ի ունեցած բացարձակ հանրային վստահության արտահայտություն, այլեւ` կատարյալ բռնապետության: Միայն բռնապետական հասարակություններում է, որ ընտրություններ տեղի չեն ունենում, քանի որ մեկ թեկնածուով, մեկ կուսակցությամբ ընտրությունն այլեւս ընտրություն չէ: «Ընտրել» բառի բացատրությունն անգամ ասում է, որ պետք է միանման առարկաներից կամ անձանցից ընտրել մեկին` լավագույնը, գերադասելին: Մեկ կուսակցության կամ մեկ թեկնածուի պարագայում լավագույնը կամ գերադասելին ո՞րն է: Սա ընտրություն չէ, այլ՝ պարտադրանք:

Թվում է` հասարակությունը համակերպվել է ռեժիմի հետ` ընդդիմադիր քաղաքական ուժերը վախենում են մասնակցել ընտրություններին, քանի որ չեն ցանկանում ենթարկվել քրեական, հոգեբանական եւ ֆիզիկական բռնության, հասարակությունն էլ հասկանում է, որ ՏԻՄ ընտրություններով իր կյանքում, երկրի ապագայում որեւէ բան հնարավոր չէ փոխել: Թե ով կլինի Թումանյանի, Արմավիրի կամ Վանաձորի ավագանու անդամ կամ քաղաքապետ, դա ոչինչ չի փոխում, Հայաստանը շարունակելու է ընթանալ նույն թրքահպատակեցման ուղղությամբ:
Բայց ռեժիմի նկատմամբ հասարակության դիմադրությունը սկսել է փոփոխությունների ենթարկվել, ընդունել նոր ձեւեր: Մարդիկ, ընտրողները մասսայաբար բոյկոտում են ՔՊ-ի կազմակերպած ընտրությունները: Եթե նախկինում մարդկանց ստիպում կամ շահագրգռում էին քվեարկել իշխող ուժի եւ նրա թեկնածուների օգտին, հիմա ստիպում են գնալ ընտրության, ֆիզիկապես ներկա լինել ընտրատեղամասում, որպեսզի կարողանան ընտրության մասնակցության ցուցանիշ ֆիքսել, ընտրություն բեմադրել: Պաշտոնական տվյալներով, Թումանյանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 60 տոկոսը: Այս թվերին, ինչպես իշխանության կողմից հրապարակվող ցանկացած տեղեկության, իմաստ չունի հավատալ, Թումանյանից մեզ պատմում են, որ մարդկանց ստիպողաբար են տարել ընտրատեղամասեր, եւ ընտրողների բացակայության պատճառով ընտրատեղամասերը շատ դեպքերում դատարկ են եղել:

«Անկախ դիտորդ» կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել Թումանյան համայնքի ընտրատեղամասերում, իր միջանկյալ հայտարարության մեջ գրում է, որ տեղամասերից մեկում քվեարկության սենյակում անձը զանգահարել է համայնքի ընտրողներից մեկին եւ վրդովվել, որ նա դեռեւս չի մասնակցել քվեարկությանը, հորդորել է չներկայանալու դեպքում «դիմում գրել»։ Նույն կազմակերպությունը տեղեկացնում է, որ Թումանյան քաղաքում արձանագրվել են ընտրողներին երթուղային տաքսիով տեղամաս բերելու դեպքեր։ Ստացվում է, որ նույնիսկ իշխանությունից կախում ունեցող մարդիկ չեն ցանկանում գնալ ընտրատեղամաս, մասնակից լինել իշխանության կազմակերպած կեղծիքին: Բայց պետք չէ, որ հանրային պասիվ դիմադրությունը մնա անկազմակերպ:
Թեեւ ընդդիմադիր կուսակցությունները տարբեր պատճառներով եւ հիմնավորմամբ հրաժարվում են մասնակցել ընտրություններին, սակայն նրանք կարող են նույնիսկ դրան չմասնակցելով՝ էական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա: Այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը չունի առաջադրված թեկնածուներ, պետք է հայտարարի բոյկոտի մասին եւ ընտրողներին եւս կոչ անի` բոյկոտել ընտրությունները, չգնալ տեղամասեր եւ դրանով իրենց վերաբերմունքն արտահայտել իշխանության նկատմամբ, իսկ եթե պարտադրված եւ ստիպված են գնալ ընտրատեղամաս, ապա դեմ քվեարկեն կամ քվեաթերթիկն անվավեր դարձնեն: Թումանյան համայնքում ընտրողների 5 տոկոսը հենց այդպես էլ վարվել է, այդ թիվը պետք է մեծանա:

«Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցությունները բոլոր ընտրական տեղամասերում ունեն երկուական ներկայացուցիչ, եւ նրանք այդ ներկայացուցիչների առաջ պետք է պահանջ դնեն` հետեւել ընտրության արդյունքներին՝ թույլ չտալու, որ իշխանությունը կեղծի ընտրության արդյունքները, ուռճացնի մասնակիցների քանակը: Նույնիսկ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն միայնակ է մասնակցում, իսկ դրանք ճնշող մեծամասնություն են, ռեժիմը փորձում է կեղծել մասնակցության թվերը, դրանով իր համար հանրային աջակցություն եւ լեգիտիմություն նկարելով: Ընդդիմությունը պարտավոր է ոչ թե մի կողմ քաշվել եւ հետեւել դրան որպես կողմնակի դիտորդ, այլ կազմակերպել հասարակության դիմադրությունը, թեկուզ լուռ եւ չեզոք դիմադրությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել Wed, 30 Sep 2026 20:30:50 +0400 Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն…

5 րոպե ago

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը Wed,…

9 րոպե ago

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից Wed, 30 Sep 2026 20:15:31 +0400 Սոցիալական ցանցերում…

20 րոպե ago

Ծրագիրը կա, բնակարան՝ ոչ․ ի՞նչ խնդիրների են բախվում երիտասարդ ընտանիքները բնակարան գնելիս

Ծրագիրը կա, բնակարան՝ ոչ․ ի՞նչ խնդիրների են բախվում երիտասարդ ընտանիքները բնակարան գնելիս Wed, 30 Sep…

35 րոպե ago

Մակրոնի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել

Մակրոնի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել Wed, 30 Sep 2026 20:00:04 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

35 րոպե ago

Սկանդալային սպանություն․ ինչ է հայտնի «Բոտևի» սեփականատիրոջ մահվան մասին

Սկանդալային սպանություն․ ինչ է հայտնի «Բոտևի» սեփականատիրոջ մահվան մասին Wed, 30 Sep 2026 19:45:38 +0400…

50 րոպե ago