Նրանք ասում են` մոռացեք, սեպտեմբերի 27 չի եղել…

Նրանք ասում են` մոռացեք, սեպտեմբերի 27 չի եղել…

Tue, 29 Sep 2026 18:45:29 +0400


Եթե հասցրած չլինեի մինչեւ կոկորդս ճանաչել վարչապետ կոչվող այս խայտառակությանը, ապա միանշանակ կպնդեի, որ ՀՀ վարչապետը սեփական ձեռքով սեփական մահապատիժն է նախապատրաստում: Ուրիշ էլ ի՞նչ դատավճիռ կայացնես մեկի համար, որ պայմանավորված պատերազմ բերեց, մի քանի օրում պարտվեց, հազարավոր կյանքեր զոհեց, տասնյակ հազարներով ճակատագրեր խեղեց, հայրենիք հանձնեց, հայրենիք ուրացավ ու «կանգնեց ղրաղ»: Նորմալ երկրում նման վարչապետին կկորցնեին այնպես, որ հետքն էլ չէր մնա: Բայց մենք գործ ունենք մի աննորմալ վարչապետի հետ, որին նույնիսկ ամենանորմալ երկրի օրենքներով հնարավոր չէ մահապատժի ենթարկել: Նա ընդունակ է ամեն ինչի, միայն թե սեփական կաշին փրկի: Բառի բուն իմաստով՝ անսրբություն արարած: Ես արդեն դադարել եմ զարմանալ ու զայրանալ նրա հերթական քայլերի եւ հայտարարությունների վրա: Գիտեմ, որ նա ընդունակ է ավելի վատ քայլերի ու հայտարարությունների, եթե իր կամքից անկախ որեւէ հանգամանք չկանգնեցնի նրա հրեշավոր ընթացքը: Կա՛մ դա Եկեղեցին կանի խաչով, կա՛մ մի հզոր շարժում եւ կա՛մ զուտ պատահական մի դիպված, որի արդյունքում նա կվերանա, կանհետանա: Այլ հույսեր, թե մի օր խելքի կգա, կզղջա, կապաշխարի, հրաժարական կտա, պետք չէ փայփայել: Կրկնում եմ՝ մենք գործ ունենք տենդագին մտածող, բայցեւ չափազանց աննորմալ մի երեւույթի հետ: Ասածներս փաստվում են նրա հակասական հայտարարություններով, խոսքի եւ գործի իրարամերժությամբ, դավաճանության եւ ուրացումի բացահայտ դրսեւորումներով: Նրա վրա կեղտ բռնելու համար հեռուն գնալ պետք չէ: Կեղտը նրա շուրջն է, նրա շորերի վրա, նրա հոգու խորքում, նրա ներսից ժայթքող բառուբանի մեջ:

Ինքն է ԱԺ ամբիոնից առաջինը հայտարարել, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ: Յոթ տարի շարունակ` ամեն սեպտեմբերի 27-ին, ուղերձ է հղել, որն ավարտել է «Փառք մեր նահատակներին, խոնարհում նրանց հիշատակին, եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը» արտահայտությամբ: Ի՞նչ է անցել-դարձել այդ տարիների ընթացքում, որ 2026թ. սեպտեմբերի 27-ին չցանկացավ գոնե կես բառով հիշատակել պատերազմի օրը, նույնը` իր թիմակիցները: Էլ չեմ խոսում Եռաբլուր չայցելելու եւ պետական մակարդակով հիշատակի որեւէ միջոցառում չկազմակերպելու մասին: Մեր 5 հազար ջահել-ջիվան տղերքը ձեզ համար ի՞նչ էին` հավի ճտե՞ր, որ հա՛մ կոտորել տվեցիք, հա՛մ փախչում եք պատասխանատվությունից: Այո, 2026թ. սեպտեմբերի 27-ի ձեր արածը հենց փախուստ է, խայտառակ փախուստ իրականությունից ու սեփական հանցագործությունների համար պատասխանատվությունից:
Չզարմանաք, եթե պարզվի, որ Հ1-ի պահակն է մեղավոր Հանրային հեռուստաալիքի եթերով ողջ օրը զռզռոց արձակելու համար: Դե՝ մարդը Թաթային շատ է սիրում՝ միացրել է, ի՞նչ կարող ենք անել: Չգիտե՞ք ինչ անել… Հիմա կասեմ… Դիմում գրեք ու ռադ եղեք, բոլորդ: Անասո՞ւն եք դուք, արա… Այդ օրը պատերազմ է սկսվել, տասնյակ հազարներով զոհ ու վիրավոր ենք տվել, հայկական պետություն, Հայաստանի սուվերեն տարածքներ… Դուք ա՞յդ աստիճան անասուն եք, որ համարձակվեցիք այդ օրը «Թաթա զռռացնել» ու տռճիկ տալ՝ հաշվի չառնելով համատարած սուգն ու շիվանը: Նույնիսկ հաղթանակ տարած, մեր փայլուն սերնդի դահիճ Ադրբեջանն ու ալիեւյան կլանն էր այդ օրը սգում իր զոհերին, ծաղիկներ խոնարհում զոհվածների հիշատակի առաջ:

Մենք, իհարկե, գիտենք՝ վարչապետ կոչեցյալն էր հատուկ կարգադրել՝ համերգ միացնել Հ1-ի եթերում: Նաեւ գիտենք, թե ինչու էր կարգադրել: Նրան պետք էր իր տերերին ցույց տալ, որ Ադրբեջանի հետ, ինչպես այս երկրի արտգործնախարարն էր ասել, «դե ֆակտո» խաղաղություն է հաստատվել, որ հայ ժողովուրդը նույնիսկ սեպտեմբերի 27-ի կապակցությամբ է տաշի-տուշի անում: Ժողովուրդը նրան մանդա՞տ է տվել իր հետ այսպես վարվելու: Չեմ կարծում: Իսկ այս վարչապետ կոչվածը երբեւէ իրեն կաշկանդե՞լ է վարչապետի մանդատով: Իհարկե՝ ոչ: Անում է՝ ինչ ուզում է, ինչ խելքին փչի: Ամեն անգամ մի նոր սխալով փորձում է նախկինը սրբագրել, արդարանալ, լղոզել իրականությունը, խուսափել պատասխանատվությունից: Ես արդեն մինչեւ կոկորդս ճանաչում եմ նրան եւ կարող եմ վստահեցնել, որ նա այս խայտառակությունից հետո էլ ջրից չոր դուրս կգա, որ այս խայտառակությունն էլ չի դառնա նրա մահվան դատավճիռը:

ՀԳ. Սեպտեմբերի 27-ին տեղեկացանք, որ Նոյեմբերյանում 4-5 պաշտպանական դիրք են հանձնել Ադրբեջանին: Ապրողներից ո՞վ իմացավ, կամ ո՞ւմ տանձին է: Դիրք հանձնելը, տարածք տալը նորմալ երեւույթ է դարձել, իսկ վարչապետ կոչվածը տաշի-տուշիի մեջ է: Ի՞նչ ասեմ, թող պարի, թող զվարճանա իր արածների վրա, մեջը, ախր, այ «էսքան» մարդկություն չկա: Բռնես ու Ռոբերտ Աբաջյանի խոսքերը երեսին շպրտես՝ էս դիրքը հանձնողի մերը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգել է, Պուտինը ասել է` չի թանկանա

Զանգել է, Պուտինը ասել է` չի թանկանա Tue, 29 Sep 2026 19:45:38 +0400 Latest news…

12 րոպե ago

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Tue, 29 Sep 2026 19:45:18 +0400 Թուրքիայի…

12 րոպե ago

Սարգիս Հայոցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին

Սարգիս Հայոցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին Tue, 29 Sep 2026 19:40:05 +0400 ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն…

18 րոպե ago

Նախագահի լիազորությունները փոխանցվել են խորհրդարանի խոսնակին

Նախագահի լիազորությունները փոխանցվել են խորհրդարանի խոսնակին Tue, 29 Sep 2026 19:30:43 +0400 Սերբիայի նախագահ Ալեքսանդր…

27 րոպե ago

Բռնապետի գաղտնի արխիվը՝ երկրորդ թղթապանակ․ Թիրախը

Բռնապետի գաղտնի արխիվը՝ երկրորդ թղթապանակ․ Թիրախը Tue, 29 Sep 2026 19:15:01 +0400 N թվականին, երբ…

43 րոպե ago

Փաստաբանը մանրամասներ է հայտնում Վահրամ Սահակյանի կալանավորումից

Փաստաբանը մանրամասներ է հայտնում Վահրամ Սահակյանի կալանավորումից Tue, 29 Sep 2026 19:11:05 +0400 Latest news…

47 րոպե ago