Պապիկյանը ՊՆ նախարա՞ր է, թե՞ ճաշարանի պետ

Պապիկյանը ՊՆ նախարա՞ր է, թե՞ ճաշարանի պետ

Tue, 29 Sep 2026 20:45:03 +0400


Այս իշխանության մոտ վաղուց ձևավորվել է մի պարզ գործելաոճ՝ սեփական բացթողումներն ու անհաջողությունները տարբեր գերատեսչությունների ղեկավարների շուրջ կազմակերպվող փիառ-շոուներով քողարկել, ծածկադմփոց անել։
Օրինակ՝ բանակում ինքնասպանությունները շատացե՞լ են, ուրեմն հարկավոր է Սուրեն Պապիկյանի շուրջ փիառ-շոուներ կազմակերպել, որտեղ հատկապես շատ են սննդի հետ կապված կադրերը։ Բանակի ճաշարանում հավի բուդ, խոզի միս, տավարի միս՝ մեկը մյուսի հետևից ցուցադրվում են այնպես, ասես Պապիկյանը ոչ թե պաշտպանության նախարարն է, այլ այդ ճաշարանի պետը, կամ՝ խոհարարը։ Իհարկե, լավ է, երբ զինվորը պատշաճ և որակյալ սնունդ է ստանում։ Դրա մասին խոսելն ու դա ապահովելը պաշտպանության նախարարության պարտականություններից է։ Բայց երբ բանակում առկա լուրջ խնդիրների ֆոնին հասարակությանը փորձում են զբաղեցնել ուտելիքի ցուցադրությամբ, հարց է առաջանում՝ իսկ բանակի մյուս խնդիրների մասին ո՞վ է խոսելու։

Մարդիկ անհանգստացած են բանակում տիրող բարքերով, բարոյահոգեբանական վիճակով, երբեմն նույնիսկ աբսուրդի հասնող իրավիճակներով, որոնց հետևանքները լինում են անդառնալի։ Իսկ այդ ամենի ֆոնին մեզ ցույց են տալիս մսով ճաշ։ Այդ փիառ-շոուները դառնում են խնդիրների քողարկման պարզունակ ձև, արդյունքում կարևոր հարցերը մնում են անլուծելի։ Հասարակությանը կարելի է ցույց տալ հավի բուդ, խոզի միս կամ տավարի միս, բայց դրանով հնարավոր չէ թաքցնել բանակի իրական խնդիրները։ Սնունդը կարևոր է, բայց բանակը միայն ճաշացանկ չէ։

Հասարակությանը հնարավոր չէ խաբել մսի ցուցադրությամբ, բանակում առկա խնդիրների համար պետք է պատասխաններ տալ եւ այդ խնդիրները լուծել։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե մի քանի գեղեցիկ կադրով կարելի է պատասխանատվությունից խուսափել, ապա թերագնահատում է իրական խնդիրներն ու դրանց լուրջ հետևանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

20 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

20 րոպե ago

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

«Հրապարակ». Բուհական գրաքննություն Thu, 12 Nov 2026 10:25:34 +0400 Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական…

25 րոպե ago

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել Thu, 12 Nov 2026 10:15:30…

35 րոպե ago

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին Thu, 12 Nov 2026 10:00:07 +0400…

50 րոպե ago

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…

55 րոպե ago