Վահրամ Սահակյանի նկատմամբ կալանքի միջնորդություն չի ներկայացվել

Վահրամ Սահակյանի նկատմամբ կալանքի միջնորդություն չի ներկայացվել

Tue, 29 Sep 2026 21:15:21 +0400


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ուղիղ եթերում հայտնել է, որ ձերբակալված հրապարակախոս Վահրամ Սահակյանին ձերբակալել եւ տեղափոխել են Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու: Մելիքյանի խոսքով՝ ձերբակալությունը կապված է մոտ մեկուկես տարի առաջ Վահրամ Սահակյանի՝ Facebook-ում կատարած գրառման հետ։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է․
«Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում: 2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն: Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ): Նա ձերբակալվել է»:

Ռուբեն Մելիքյանն ասել էր․ «Վահրամը զանգահարել է ինձ, տեղեկացրել, որ ձերբակալվել է, և հայտնել՝ ինչի համար է ձերբակալվել։ Ցանկություն է հայտնել, որ պաշտպանությունը ես ստանձնեմ։ Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չէի քննչական գնալու։ Տեղեկացնեմ, որ Վահրամին արդեն ներկայացրել են Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու համար»։ Նա հայտնել էր, որ ավելի ուշ կտեղեկացնի, թե Վահրամ Սահակյանի նկատմամբ ինչ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ է քննչական մարմինը դիմել դատարան։ «Հույս ունեմ, որ խափանման միջոցի միջնորդությունը ազատության հետ կապված չէ, և հիմքեր ունեմ այդպես հուսալու»,- ասել է Մելիքյանը։

Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ, քննչական մարմինը դատարան է ներկայացրել վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն։ «Դատարանում արդեն կմիանանք։ Ես էլ կմիանամ, ևս հինգ իրավապաշտպան տղաներ կմիանան և կստանձնենք պաշտպանությունը»,- հավելել է Մելիքյանը։ Հետաքրքրվեցին Վահրամ Սահակյանին ո՞ր գրառման համար են ձերբակալել, Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ:

Հ.Գ Ի դեպ մենք նկատել էինք, որ Վահրամ Սահակյանը վերջին շրջանում բավականին զգուշավոր էր դարձել, և խուսափում էր անգամ հարցազրույցներ տալուց: Վերջերս նա «Հրապարակի» լրագրողին ասել էր, որ այլևս երբեք չի խոսելու քաղաքական թեմաներով, սակայն փաստորեն, դա էլ չօգնեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից Sat, 24 Oct 2026 15:00:19 +0400 Վլադիմիր Զելենսկին նշել…

7 րոպե ago

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին Sat, 24 Oct 2026 14:55:45 +0400…

12 րոպե ago

Ինչ է կատարվում Արենիում

Ինչ է կատարվում Արենիում Sat, 24 Oct 2026 14:50:29 +0400 «Հրապարակ»-ին են զանգել Արենի բնակավայրի…

17 րոպե ago

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Sat, 24 Oct 2026 14:30:27…

37 րոպե ago

Շատ կարևոր է նաև ներգրավել Հայաստանից դուրս գտնվողներին․ Քերոբյան

Շատ կարևոր է նաև ներգրավել Հայաստանից դուրս գտնվողներին․ Քերոբյան Sat, 24 Oct 2026 14:30:20 +0400…

37 րոպե ago

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու Sat, 24 Oct 2026 14:15:52 +0400 Ռուսաստանին…

52 րոպե ago