ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան եւ Հարավային Կովկասը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան եւ Հարավային Կովկասը

Wed, 30 Sep 2026 10:00:08 +0400


Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ավարտվեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթը։ Հարավային Կովկասի հետ կապված՝ մի շարք թեմաներ արծարծվեցին․ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, հաղորդակցության ուղիների բացում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացում եւ Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգ։

Առավել նկատելին հայ-ադրբեջանական խաղաղության պրոցեսն էր։ Հայաստանից Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում, Ադրբեջանից Իլհամ Ալիեւի մասնակցությունն ի սկզբանե նախատեսված չէր՝ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպումներ ունեցան ԱՄՆ ներկայացուցիչների հետ, քննարկեցին վաշինգտոնյան խաղաղության պայմանավորվածություններից հետո արձանագրված առաջընթացը։ Փաշինյանն իր ելույթում խոսեց ռեգիոնալ փոխկապակցվածության մասին՝ մի կաթսայի մեջ լցնելով ամեն բան՝ ե՛ւ խաղաղության գործընթացը, ե՛ւ ԹՐԻՓՓ-ը, ե՛ւ հաղորդակցությունների բացումը, ե՛ւ Հարավային Կովկասի պայծառ ապագան։ Բաքուն էլ էր բավականին օպտիմիստական, թեեւ ոչ այնքան ոգեւորված, որքան՝ Երեւանը։ «Որքան էլ լավատեսական թեզիսներ հնչեն, եղած խնդիրները շարունակում են մնալ։ Կարելի է, որքան հնարավոր է՝ խոսել այն մասին, որ խաղաղությունը շատ մոտ է, սակայն Բաքվի համար շարունակում է առանցքային մնալ Հայաստանում սահմանադրության փոփոխությունը»,- գրում է Սերգեյ Մարկեդոնովը։

Երեւանը, ըստ նրա, զգուշավոր է՝ ներքաղաքական վիճակից ելնելով։ Հայաստանում հասարակությունը պառակտված է, եւ բոլորը չէ, որ պատրաստ են վճարելու այն գինը, որն առաջարկում է Փաշինյանը։ Բաց է մնում նաեւ պետական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցը։ Նյու Յորքում Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի եւ Իրանի նախագահների հետ։ 2 երկրներն էլ կարեւոր են Հայաստանի համար։ Թեհրանն ու Անկարան, անշուշտ, ունեն իրենց ակնկալիքները Երեւանից, բայց՝ իրար հակասող։ Ու դեռ անհասկանալի է, թե Երեւանն ինչպես է համատեղելու Անկարայի եւ Թեհրանի հետ հարաբերությունները։ Բնականաբար, չպետք է անտեսել Վրաստանը, որն էլ «Վրաստանի տարածքային ամբողջականության» հարցն է առաջ մղում։ Հարավային Կովկասի համար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կարելի է համարել բավականին հագեցած։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

13 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

13 րոպե ago

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

«Հրապարակ». Բուհական գրաքննություն Thu, 12 Nov 2026 10:25:34 +0400 Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական…

18 րոպե ago

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել Thu, 12 Nov 2026 10:15:30…

28 րոպե ago

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին Thu, 12 Nov 2026 10:00:07 +0400…

43 րոպե ago

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…

48 րոպե ago