Աշխարհը գալիս է Վանաձոր․ պատմական օր մեր քաղաքում

Աշխարհը գալիս է Վանաձոր․ պատմական օր մեր քաղաքում

Wed, 30 Sep 2026 11:00:50 +0400


Վանաձորը հոկտեմբերի 1-ին պատրաստվում է իր պատմության կարևորագույն հոբելյաններից մեկին՝ հիմնադրման օրվան, քաղաքը ունի հազարամյակների պատմություն։ Սա պարզապես տարեդարձ չէ։ Սա մեր քաղաքի անցած ճանապարհին խոնարհվելու, նրա ներկան արժևորելու և ապագայի հանդեպ նոր հավատով լցվելու բացառիկ առիթ է։ Երբ ասում ենք՝ «Աշխարհը գալիս է Վանաձոր», այդ խոսքերի մեջ ոչ միայն տոնական ոգևորություն կա, այլև մեծ պատասխանատվություն։ Մեր քաղաքը պետք է ներկայանա իր ողջ արժանապատվությամբ՝ որպես մշակութային հարուստ ժառանգություն, ստեղծագործ միտք, աշխատասեր մարդիկ և զարգացման մեծ ներուժ ունեցող քաղաք։

Որպես Վանաձորում արարող, աշխատող և ստեղծագործող մարդ, Հայաստանի ժողովրդական վարպետ՝ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Վանաձորի համայնքապետարանի ողջ աշխատակազմին՝ քաղաքի տարեդարձը բարձր մակարդակով, արժանավայել ու մեծ շուքով կազմակերպելու, մեր քաղաքի պատիվը բարձր պահելու և այս պատմական իրադարձությունը բոլորիս համար հիշարժան դարձնելու պատասխանատու աշխատանքի համար։

Իմ առանձնահատուկ շնորհակալությունն Արկադի Փելեշյանին՝ որպես համայնքի ղեկավար, ում ղեկավարությամբ ու առաջնորդությամբ այս հոբելյանը դառնում է ոչ միայն տոնական միջոցառումների, այլև քաղաքի զարգացման, բարեկարգման ու առաջընթացի խորհրդանիշ։

Ղեկավարի աշխատանքը չափվում է ոչ միայն ընդունված որոշումներով ու իրականացված ծրագրերով, այլև այն հետևողական աշխատանքներով ու արդյունքներով, որոնք տեսնում և զգում է համայնքի յուրաքանչյուր բնակիչ։ Եվ այսօր Վանաձորի կյանքում կարևոր են հենց այն նախաձեռնությունները, որոնք անմիջականորեն առնչվում են մարդկանց առօրյային ու վաղվա օրվան։ Մանկապարտեզների կառուցումն ու վերակառուցումը, մեր փոքրիկների համար անվճար սննդի ապահովումը, ճանապարհների ասֆալտապատումն ու փողոցների բարեկարգումը, կրթության, մշակույթի և համայնքային կյանքի տարբեր ոլորտների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը վկայում են, որ քաղաքի զարգացումը դիտարկվում է իր ամբողջության մեջ։ Այս ամենը համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի բարեխիղճ ու հետևողական աշխատանքի կարևոր ուղղություններից է։

Ահա այսպիսի աշխատանքներով է քաղաքը դառնում ապրելու, արարելու և սերունդներ կրթելու արժանի միջավայր։ Եվ այս ամենի հետևում կանգնած է ոչ միայն համայնքի ղեկավարը, այլև համայնքապետարանի այն աշխատակազմը, որի ամենօրյա աշխատանքը, կազմակերպվածությունը, հետևողականությունն ու պատասխանատվությունը կարևոր դեր ունեն համայնքի զարգացման և քաղաքի հոբելյանի պատշաճ կազմակերպման գործում։

Շնորհակալությո՛ւն համայնքապետարանի ողջ աշխատակազմին՝ ձեր նվիրումի, ջանքերի և այն աշխատանքի համար, որը հաճախ մնում է կուլիսներում, բայց իր արդյունքներով տեսանելի է դառնում ամբողջ քաղաքին։

Համոզված եմ՝ մեծ գործերը ծնվում են այն ժամանակ, երբ կա նպատակ, պատասխանատու ղեկավարություն և միասնական աշխատող թիմ։ Իսկ քաղաքի տարեդարձը հենց այդ միասնական աշխատանքի, համախմբվածության ու մեր քաղաքի հանդեպ սիրո լավագույն դրսևորումներից մեկը պետք է դառնա։

Մեր քաղաքի պատմությունը կերտել են սերունդներ։ Այսօր մեր պարտքն է պահպանել նրանց թողած ժառանգությունը, շենացնել մեր տունը և այն ավելի լուսավոր փոխանցել հաջորդ սերունդներին։

Մաղթում եմ, որ Վանաձորի օրը դառնա մի մեծ տոն, որը կհամախմբի բոլոր վանաձորցիներին՝ անկախ տարիքից, մասնագիտությունից ու բնակության վայրից։ Ցանկանում եմ, որ մեր քաղաքն աշխարհին ներկայանա ոչ միայն իր պատմությամբ, այլև իր նոր ձեռքբերումներով, մշակույթով, հյուրընկալությամբ ու մարդկանց ջերմությամբ։

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԳԱԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆԴ, ԻՄ ՍԻՐԵԼԻ՛ ՎԱՆԱՁՈՐ։

Ցանկությունս է, որ քո փողոցներում միշտ հնչի մանկական ծիծաղը, քո բեմերում ծաղկի արվեստը, քո կրթօջախներում ծնվեն նոր գաղափարներ, իսկ քո յուրաքանչյուր բնակիչ զգա, որ իր քաղաքը սիրում է իրեն և ապրում իր ապագայով։

Վանաձորը մեր հպարտությունն է, մեր տունը, մեր ինքնությունը։

Եվ թող այս պատմական օրերին աշխարհը գա Վանաձոր՝ տեսնելու ոչ միայն մեր հազարամյակների պատմությունը, այլև այն քաղաքը, որը վստահ քայլերով կերտում է իր և Հայոց աշխարհի վաղվա օրը։
Շնորհավոր տոնդ Վանաձոր։

Աշոտ Դալլաքյան
Գրող-հրապարակախոս

ՏԱՂ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇՈՏ ԴԱԼԼԱՔՅԱՆ-ԱՇՐԱՖ Հազար օրհնանք հիմնաքարդ դնողին, Փառքով օծված, երգով լցված քո հողին, Հազար մի փառք կամարներդ կապողին, Բիրտ հողմերի միջով անցած, Վանաձոր: Բազմաշնորհ սերունդները` քո հողի, Մագաղաթյա լույս գանձերը` քո մտքի, Ինձ պես ջահել երգիչները` քո սրտի Ծաղկեցնում են ամեն օրդ, Վանաձոր: Հազար գարնան արշալույս ես խնկաբույր, Սուրբ մոր նման բարի հույս ես, հրահուր, Եդեմական ծաղկած այգու վարդաբույր, Մայմեխ սարի թագաժառանգ, Վանաձոր: Հազար Աշրաֆ երգ կձոնի քո դարին, Հազար պանդուխտ հույս կկապի քո շեմին, Հազար խաղաղ գարուն կիջնի քո հողին, Իմ քնարին՝ քնար դարձած, Վանաձոր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քրոջս որդին շահել է «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» մրցանակը

Քրոջս որդին շահել է «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» մրցանակը Wed, 30 Sep 2026 11:24:58 +0400 Եվրոպայի…

12 րոպե ago

Հայաստանից քանի՞ համալսարան է ներառվել աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում

Հայաստանից քանի՞ համալսարան է ներառվել աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում Wed, 30 Sep 2026 11:23:26 +0400…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանն այն աստիճան է չափն անցել, որ այլեւս չտեսնելու տալ հնարավոր չէ

«Հրապարակ»․ Փաշինյանն այն աստիճան է չափն անցել, որ այլեւս չտեսնելու տալ հնարավոր չէ Wed, 30…

22 րոպե ago

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը Wed, 30 Sep 2026 11:11:08 +0400 Գյումրի քաղաքում…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Մահվան մաֆիան անմահ է

«Հրապարակ»․ Մահվան մաֆիան անմահ է Wed, 30 Sep 2026 10:45:11 +0400 Հայաստանում ապրելը թանկ հաճույք…

52 րոպե ago

Ստանձնել եմ «Ուժեղ Հայաստանի» լիազոր ներկայացուցչի պարտականությունները

Ստանձնել եմ «Ուժեղ Հայաստանի» լիազոր ներկայացուցչի պարտականությունները Wed, 30 Sep 2026 10:33:54 +0400 Ցանկանում եմ…

1 ժամ ago