«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն

Wed, 30 Sep 2026 20:40:11 +0400


Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր` ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ չտալ, որ արցախցիների ձայնը խլացվի։ Այս մասին գրել է «Արցախ TV»-ի տնօրեն Հրայր Ավետիսյանը։

«Այսօր ստիպված ենք հայտարարել, որ «Արցախ TV»-ն իր ներկա կազմով՝ Հրայր Ավետիսյան, Արմինե Հայրիյան, Նորայր Հովսեփյան, Արմինե Պետրոսյան, Գայանե Մելքումյան, Ծովինար Բարխուդարյան, Տիգրան Գասպարյան, Արսեն Եսայան, Կարեն Պետրոսյան, դադարեցնում է գործունեությունը։

Սակայն այս որոշումը մենք չենք կայացրել։ Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ ուրիշ ՀԿ-ի։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն այս դժվար ժամանակահատվածում նույնպես մեր կողքին լինելու, աջակցելու համար։

Հաճախ առանց տեխնիկական ու ֆինանսական աջակցության փորձել ենք անել հնարավորը՝ միշտ Ձեր Արցախի հեռուստատեսությունը մնալու համար։

Հայցում ենք ձեր ներողամտությունը, եթե երբեմն չենք կարողացել արդարացնել ձեր ակնկալիքները»,-նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

2 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

2 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

2 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

3 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

3 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

3 ժամ ago