Դա այլևս միայն մանդատի հարց չէ․ հայտարարություն են փոխանցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Դա այլևս միայն մանդատի հարց չէ․ հայտարարություն են փոխանցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Thu, 01 Oct 2026 00:12:49 +0400


Գործընկերոջս՝ Արմեն Մանուկյանի հետ այսօր ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին փոխանցեցինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ վերջնական զեկույցի առնչությամբ։

Այո՛, ընտրություններից ամիսներ են անցել։ Բայց այդ ընտրությունների մասին խոսվել է երեկ, խոսվում է այսօր և խոսվելու է վաղը։ Որովհետև բոլորիս աչքի առաջ, օրը ցերեկով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նախ ԲՀԿ-ից խլվեցին մանդատները, իսկ դրան հաջորդեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Ասել ենք ու կրկին ասում ենք՝ սա միայն ԲՀԿ-ի մանդատների հարցը չէ։ Այդ որոշման հետևանքով փոխվեց նաև Ազգային ժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունը և խորհրդարանի վերջնական քաղաքական կոնֆիգուրացիան՝ ձևավորելով այլ ինստիտուցիոնալ իրողություն։

Մենք դիմել ենք միջազգային ժողովրդավարական կառույցներին՝ կոչ անելով չսահմանափակվել միայն արձանագրված խնդիրների փաստմամբ։ Զեկույցը չպետք է դառնա այս գործընթացի վերջակետը։ Արձանագրված խնդիրները պահանջում են հետևողական միջազգային ուշադրություն, մշտադիտարկում և պատշաճ քաղաքական ու ինստիտուցիոնալ գնահատական։
Խոսքը միայն մեկ զեկույցի կամ մեկ քաղաքական ուժի մասին չէ։ Խոսքը ընտրությունների նկատմամբ հանրային վստահության, ժողովրդավարական չափանիշների և յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտության արժեքի մասին է։
Կարելի է փորձել այս թեման թողնել անցյալում՝ հույսով, որ ժամանակի հետ հարցերը կմոռացվեն։ Բայց ժամանակը չի վերացնում չպատասխանված հարցերը և չի փոխում այն, ինչ մարդիկ տեսել ու արձանագրել են։

Ուստի այս թեմային մենք վերադառնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ բարձրացված հարցերը չեն ստացել պատշաճ քաղաքական և ինստիտուցիոնալ պատասխան։ Եվ նույն հետևողականությունն ակնկալում ենք միջազգային կառույցներից։ Որովհետև ժողովրդավարական չափանիշների պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն խնդիրներն արձանագրելով․ այն պահանջում է հետևողականություն նաև դրանից հետո։

Ի վերջո, երբ քաղաքացու ազատ կամարտահայտությունը, ինչպիսին էլ այն լինի, չի արտացոլվում ընտրությունների արդյունքներում, դա այլևս միայն մանդատի հարց չէ․ Այլ ժողովրդավարության հիմնարար սկզբունքի հարց է, որը կամ կա, կամ չկա։

Տեղեկացնում է Շաքե Իսայանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում Fri, 02 Oct 2026 00:25:46…

3 ժամ ago

Դատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը

Դատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը Fri, 02 Oct 2026 00:09:28 +0400…

4 ժամ ago

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․ Thu, 01 Oct…

4 ժամ ago

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը Thu, 01 Oct 2026…

5 ժամ ago

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները Thu, 01 Oct 2026 22:58:37 +0400…

5 ժամ ago

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի Thu, 01 Oct 2026 22:48:24 +0400…

5 ժամ ago