«Հրապարակ».
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը լայն արձագանք ստացավ: Հանրությունը նախ շոկահարվեց, տեղեկանալով, թե կառավարությունն Անկախության օրվա համերգի համար ինչքան գումար է հատկացրել: Խոսքը` 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամի մասին է, որը համարժեք է շուրջ 3 միլիոն 650 հազար դոլարին: Գումարը տրամադրվել է Կառավարության պահուստային ֆոնդից՝ ԿԳՄՍ նախարարության «Արվեստների ծրագրի» շրջանակում։ Տոնական միջոցառումների աշխարհագրությունը, բացի Երևանից, ընդգրկել էր չորս մարզկենտրոն՝ Վանաձոր, Կապան, Գյումրի, Իջևան։
Գուցե այս ահռելի գումարների մասին մարդիկ այդքան շատ չխոսեին, և չքննադատեին համերգը, եթե այն ճաշակով լիներ, մինչդեռ Հայաստանի Անկախության օրվա համերգին գերակշռում էին ռաբիս ու անմակարդակ երգերը, տաշի-տուշի կատարումները: Նախկինում Անկախության օրվան նվիրված համերգներին երգում էին բարձրորակ հայրենասիրական երգեր, երգեր, որոնք խորհուրդ ու ասելիք ունեին: Երգիչ Մգեր Արմենիան նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ երգիչները Անկախության տոնին երգելու համար ստանում էին 100-150 հազար դրամ հոնորար, սակայն վերջերս մեր ընթերցողներից մեկը հիշեցրեց մեզ, որ 2013 թվականին երգչուհի Նունե Եսայանը Անկախության օրվա միջոցառմանը երգելու համար կառավարությունից ստացել է 54 միլիոն դրամ:
Համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք, և պարզվեց, որ 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե 2013-ի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի մենահամերգը: Ի դեպ` այդ ծախսը ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն, իսկ համերգի կազմակերպման պատասխանատվությունը դրվել էր այդ տարիներին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Այս ծախսը կառավարության որոշման մեջ հիմնավորվել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:
«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Նունե Եսայանից: Երգչուհին լսելով հարցը միանգամից ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ 54 միլիոն դրամ հոնորարի պատմությունը, և անջատեց հեռախոսը:
Source: USAArmenia
101-ամյա նախկին վարչապետին հոսպիտալացրել են Thu, 01 Oct 2026 01:00:22 +0400 Մալայզիայում հոսպիտալացրել են այդ…
Մահմեդական երկրում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել Thu, 01 Oct 2026 00:30:22 +0400 Մարոկկոյում…
Դա այլևս միայն մանդատի հարց չէ․ հայտարարություն են փոխանցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին Thu, 01…
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել Wed, 30 Sep 2026 23:55:17 +0400 Ֆրանսիայում դպրոցականների…
Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին Wed, 30 Sep 2026 23:45:02 +0400 Եվրամիության վեց երկիր՝ Գերմանիայի…
Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ալիկ Ալեքսանյան Wed, 30 Sep 2026 23:34:08…