«Հրապարակ».
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը լայն արձագանք ստացավ: Հանրությունը նախ շոկահարվեց, տեղեկանալով, թե կառավարությունն Անկախության օրվա համերգի համար ինչքան գումար է հատկացրել: Խոսքը` 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամի մասին է, որը համարժեք է շուրջ 3 միլիոն 650 հազար դոլարին: Գումարը տրամադրվել է Կառավարության պահուստային ֆոնդից՝ ԿԳՄՍ նախարարության «Արվեստների ծրագրի» շրջանակում։ Տոնական միջոցառումների աշխարհագրությունը, բացի Երևանից, ընդգրկել էր չորս մարզկենտրոն՝ Վանաձոր, Կապան, Գյումրի, Իջևան։
Գուցե այս ահռելի գումարների մասին մարդիկ այդքան շատ չխոսեին, և չքննադատեին համերգը, եթե այն ճաշակով լիներ, մինչդեռ Հայաստանի Անկախության օրվա համերգին գերակշռում էին ռաբիս ու անմակարդակ երգերը, տաշի-տուշի կատարումները: Նախկինում Անկախության օրվան նվիրված համերգներին երգում էին բարձրորակ հայրենասիրական երգեր, երգեր, որոնք խորհուրդ ու ասելիք ունեին: Երգիչ Մգեր Արմենիան նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ երգիչները Անկախության տոնին երգելու համար ստանում էին 100-150 հազար դրամ հոնորար, սակայն վերջերս մեր ընթերցողներից մեկը հիշեցրեց մեզ, որ 2013 թվականին երգչուհի Նունե Եսայանը Անկախության օրվա միջոցառմանը երգելու համար կառավարությունից ստացել է 54 միլիոն դրամ:
Համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք, և պարզվեց, որ 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե 2013-ի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի մենահամերգը: Ի դեպ` այդ ծախսը ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն, իսկ համերգի կազմակերպման պատասխանատվությունը դրվել էր այդ տարիներին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Այս ծախսը կառավարության որոշման մեջ հիմնավորվել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:
«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Նունե Եսայանից: Երգչուհին լսելով հարցը միանգամից ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ 54 միլիոն դրամ հոնորարի պատմությունը, և անջատեց հեռախոսը:
Source: USAArmenia
Շաքիի ղեկավարին՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես Fri, 02 Oct 2026 15:15:56…
Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում Fri, 02 Oct 2026 14:59:39…
Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ Fri, 02 Oct 2026 14:50:51 +0400…
Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չշտապել Fri, 02 Oct 2026 14:38:39 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն…
Ֆրանսիան չգիտի՝ իր ունեցած կոնյակը որտեղ վաճառի, պիտի հայկականը գնի՞ Fri, 02 Oct 2026 14:36:50…
Մանախին ձերբակալել են Fri, 02 Oct 2026 14:16:53 +0400 Արթուր Այվազյանը՝ Մանախը ձերբակալվել է։ «Իրազեկում.…