«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել

Thu, 01 Oct 2026 08:15:50 +0400


Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։

Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա ղեկավարած դաշինքը մասնակցեց եւ հաղթեց ընտրություններում: Նրան մի անգամ կալանավորել են 2021-ին, ապա՝ 2022-ին` ավագանու նիստից առաջ, երբ ավագանին պետք է համայնքապետ ընտրեր: Մանուչարյանը ստիպված եղավ հրաժարվել մանդատից, բայց համայնքապետ ընտրվեց նրա ցուցակի երրորդ համարը, քանի որ երկրորդ համարն էլ էր կալանավորված: Մանուչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկով դատարանը նրան արդարացրել է, մյուս վարույթները շարունակվում են, այդ թվում` ապօրինի գույքի բռնագրավման վարույթը:

Մենք փորձեցինք զրուցել Հարություն Մանուչարյանի հետ, սակայն նա անհասանելի էր։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական եւ վարույթային գործողություններ իրականացնելու նպատակով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

3 ժամ ago

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն…

3 ժամ ago

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

3 ժամ ago

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր…

3 ժամ ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

4 ժամ ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

4 ժամ ago