«Հրապարակ»․ ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան

«Հրապարակ»․ ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան

Thu, 01 Oct 2026 08:30:19 +0400


Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 19 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Դրանցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է, որը հատուկ նշանակություն ունի այս իշխանությունների եւ հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի եւ Արփի Դավոյանի համար։ Այս համայնքում ՔՊ-ն հունիսի 7-ին խայտառակ պարտություն է կրել «Ուժեղ Հայաստանից», եւ հիմա կյանքի գնով փորձելու են ռեւանշի գնալ: Նախ, որոշեցին պատժել Ստեփանավանի գործող համայնքապետին, որին մեղադրում են ի վնաս իրենց աշխատելու համար, եւ ՔՊ թեկնածու ընտրեցին Պապիկյանի հայրենի Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Սակայն Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի աչքն էլ այնպես են վախեցրել, որ նա հայտարարում է, թե այլ կուսակցությամբ է առաջադրվում, բայց ՔՊ-ի հետ է:

Համայնքից մեզ տեղեկացրին, որ, ընտրություններին ընդառաջ, նախարար Սուրեն Պապիկյանն ու Արփի Դավոյանը կիրակի օրերին պարտադիր այցելում են հայրենի մարզ եւ հանդիպումներ ունենում կոլեկտիվների հետ՝ մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների, նրանց ենթակայության ներքո գործող դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների կոլեկտիվների հետ եւ ուղղորդում ՔՊ-ի թեկնածուի կողմը: Մինչ այդ տեղի կուսակցականները «ռազվեդկա» են անում, նրանց զեկուցում, թե ում վրա ինչպես կարելի է ազդել: Երեւանից ժամանած հյուրերը, «դանոսները» ձեռքներին, բացատրական աշխատանք են տանում ընտրողների հետ, կիրառում շանտաժի ու սպառնալիքների ողջ արսենալը։ Հիշենք, որ ՔՊ-ն այս համայնքում պաշտոնապես առաջադրել է Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը մասնակցում է այս ընտրություններին անհայտությունից ծլած «Գործարար» կուսակցությամբ, որով առաջադրվել է նաեւ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը: Սա, ի դեպ, միակ համայնքն է, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը եւս մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Արսեն Գեւորգյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նարեկ Կարապետյանը բարկացավ․ լարված իրավիճակ

Նարեկ Կարապետյանը բարկացավ․ լարված իրավիճակ Wed, 28 Oct 2026 13:36:44 +0400 Latest news from Հրապարակ…

6 րոպե ago

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51…

12 րոպե ago

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան Wed, 28 Oct…

22 րոպե ago

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ Wed, 28 Oct 2026 13:15:24 +0400 Հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի…

27 րոպե ago

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է Wed, 28 Oct 2026 13:00:51 +0400 Իսրայելում հաշվարկվել է…

42 րոպե ago

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում Wed, 28 Oct 2026 12:45:09 +0400 Սերբիայի…

58 րոպե ago