Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը

Thu, 01 Oct 2026 10:01:49 +0400


Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Միջոցառման ընթացքում առաջին անգամ հնչեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հատուկ Ակբա բանկի 30-ամյակի առթիվ ստեղծած ջինգլը՝ կարճ, տպավորիչ և հեշտ հիշվող երաժշտական գործ, որը կդառնա Ակբայի երաժշտական այցեքարտը։

Միջոցառման շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց եռակողմ համագործակցությամբ ձայնագրված՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոնի» պիտակի ներքո թողարկված «Ազնավուրիանա» ալբոմից ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծագործություններ նույն համագործակցության արդյունքում ձայնագրված «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմից։

Երեկոյի հատուկ հյուրն էր ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման։

Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը սկսվել է 2012 թվականին։ Բանկի ավելի քան 300,000 Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ գործարքներից ստացված եկամտից բանկն իր սեփական շահույթի հաշվին միջոցներ է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն ու հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ արժեքներ ենք տալիս մեր հասարակությանը, քանի որ արժեքավոր է գրագետ, կրթված, առողջ հասարակություն ունենալը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը շատ երկար կտևի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամը և Ակբա բանկը համագործակցության փայլուն օրինակ ունեն։ Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների գործարքներից ստացված միջոցների շնորհիվ մենք Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր ենք իրականացնում։ Մենք այս կերպ ոչ միայն անհրաժեշտ միջոցներ ենք հավաքագրում ծրագրերի իրականացման համար, այլ նաև հնարավորություն ենք տալիս 300,000-ից ավելի քարտապանների մասնակիցը դառնալ մեր ծրագրերի իրականացմանը, համայնքների հզորացմանը և, ի վերջո, մեր պետության ուժեղացմանը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։

«Վերջին 3-4 տարիների ընթացքում Visa Բարերար ծրագրի շրջանակում Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մի քանի շատ նշանակալի ծրագրեր են իրականացրել: Այսօրվա համերգն առաջին հերթին նվեր էր մեր գործընկերներին, աշխատակիցներին։ Երկրորդ հերթին՝ հաշվետվություն էր կատարված աշխատանքի և արդյունքների մասին։ Երրորդ հերթին՝ ապագա ծրագրերի իրականացման նոր մեկնարկի ազդարարումն էր»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

Համերգի մասնակիցները հնարավորություն ստացան նաև VR ակնոցների միջոցով «ճանապարհորդել» Մարտիրոս Սարյանի կտավներում, լինել դիրիժոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների հնչյունների ներքո։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարների մեջ ո՛չ անտառագետ կա, ո՛չ բնագետ

«Հրապարակ». «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարների մեջ ո՛չ անտառագետ կա, ո՛չ բնագետ Fri, 02 Oct 2026 11:45:23…

21 րոպե ago

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև Fri, 02 Oct 2026…

36 րոպե ago

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել Fri, 02…

45 րոպե ago

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ Fri, 02 Oct 2026 11:15:23 +0400 Ռուսաստանի էներգետիկ հսկայի՝ «Ռոսատոմի»…

51 րոպե ago

Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Fri, 02 Oct 2026 11:00:31 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Եթե ադրբեջանցին կարողանում է մտնել Հայաստան, ուրեմն մեր սահմանները խոցելի են

«Հրապարակ»․ Եթե ադրբեջանցին կարողանում է մտնել Հայաստան, ուրեմն մեր սահմանները խոցելի են Fri, 02 Oct…

1 ժամ ago