ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ մանրամասներ
Thu, 01 Oct 2026 10:30:52 +0400
ՌԴ բանակը գիշերը հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող տվյալների կենտրոնի և այլ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարվածներ հասցնել լոգիստիկ և հաղորդակցման կենտրոններին, ինչպես նաև նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի զինված ուժերի շահերին», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գիշերը անօդաչուների հարվածների հետևանքով խոցվել են Կիևում՝ տրանսպորտալոգիստիկ կենտրոնը («Ռենտա Լոգիստիկ» ՍՊԸ–ն), որի պահեստային շենքում անանձնակազմ մոտորանավերի արտադրության արհեստանոց էր կահավորված, Օդեսայում և Օդեսայի մարզում՝ «HOSTING-UA» տվյալների կենտրոնը, որի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող հետախուզական և այլ ծառայողական տեղեկատվության մշակում էր իրականացվում։
Չեռնոմորսկի նավահանգստում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով նավը: