Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան

Thu, 01 Oct 2026 11:00:17 +0400


Ադրբեջանում անցկացվում է «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է Թուրքիայի կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը։ Նա հարցազրույց է տվել թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին և ներկայացրել Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական համագործակցությունը։

Գյորգյունը հայտնել է, որ ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել ավելի քան 500 մլն դոլար արժողությամբ պայմանագրեր։ Ըստ նրա՝ պայմանագրերի ստորագրումները դեռ նախնական փուլում են և մանրամասներ կհաղորդվեն հանդիպումներից ու պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո։

Ըստ Region Monitor կայքի՝ Ադրբեջանում թուրքական ընկերությունների գործունեության վերաբերյալ Գյորգյունը նշել է, որ թուրքական ռազմարդյունաբերական «MKE» ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների արտադրության գործարան։ Նա հիշատակել է նաև «Baykar», «Roketsan» և «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունների ներդրումները՝ նշելով, որ ստորագրումներից հետո կհայտարարվեն կարևոր ներդրումների մասին։

Ըստ Գյորգյունի՝ այս համագործակցության նպատակն Ադրբեջանի ռազմական կարիքների բավարարումից բացի այդ երկրում արտադրական կարողություններ ձևավորելն է՝ հետագայում նաև ռազմական արտադրանքի արտահանմանը նպաստելու համար։ Նա նաև հայտնել է նոր սերնդի արտադրանքի և տեխնոլոգիաների համատեղ մշակման մտադրության մասին՝ ինչպես երկու երկրի, այնպես էլ «այլ բարեկամ և դաշնակից պետությունների պահանջարկը բավարարելու նպատակով», գրում է Ermenihaber-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաnւժեղ ԶՈՒ-ն

Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաnւժեղ ԶՈՒ-ն Sat, 24 Oct 2026…

7 րոպե ago

Քաղաքապետարանը խոչընդոտում է դատարանի որոշման կատարմանը

Քաղաքապետարանը խոչընդոտում է դատարանի որոշման կատարմանը Sat, 24 Oct 2026 12:15:46 +0400 Ավանի թիվ 57…

21 րոպե ago

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել Sat, 24 Oct 2026 11:56:17 +0400 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան

«Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան…

51 րոպե ago

ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ

ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Sat, 24 Oct 2026 11:30:36…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են Sat, 24 Oct 2026 11:25:12 +0400…

1 ժամ ago