Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը

Thu, 01 Oct 2026 13:04:59 +0400


«Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակներն այսօր հանձնել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դրանց փոխանցումն ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր հայերին ապահովելու համար։

Նամակներն ուղղված են Բաքվում պահվող 19 գերիներին, և ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներից: Դրանք աջակցության ու զորակցության նամակներ են: Գերիներին նամակներ գրելու կոչով հանդես էր եկել Բաքվում պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Նա ավելի վաղ հայտարարել էր Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպելու նախաձեռնության մասին՝ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու, նրանց նամակներ, լուսանկարներ ու թույլատրելի անձնական իրեր փոխանցելու համար։ «Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»,- հայտարարել էր տիկին Զոնաբենդը։

Նախաձեռնության իրականացմանն աջակցելու խնդրանքով Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային: Ադրբեջանական կողմից որևէ պաշտոնական արձագանք նրա դիմումին չի եղել, Հայաստանի կառավարությունը ևս դեռևս հստակ պատասխան չի տրամադրել:

«Արկղը, որը հանձնելու ենք, պարունակում է 1254 նամակ՝ ուղղված հայ բոլոր գերիներին: Այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ տիկին Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում: Քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել տիկին Զոնաբենդի դիմումին, իսկ Հայաստանի կառավարությունից որևէ գործնական պատշաճ աջակցություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում նախաձեռնությունը կյանքի չի կոչվում, «Արցախ Միությունը», ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշեց այս նամակները հանձնել Հայաստանի կառավարությանը՝ նամակների փոխանցումը հասցեատերերին ապահովելու համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու հայերի և ՀՀ քաղաքացիների այդ թվում՝ բոլոր գերիների իրավունքները և ապահովելու նրանց վերադարձը»,-ասել է Արտակ Բեգլարյանը։
Նա նամակները և կից հանրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը:

Free Armenian Prisoners թիմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

2 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

3 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

3 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

3 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago