Հասնեք Եվրոպա, Մոսկվայից մի հատ sms կգրեք

Հասնեք Եվրոպա, Մոսկվայից մի հատ sms կգրեք

Thu, 01 Oct 2026 13:49:34 +0400


Պարզվում է՝ սեպտեմբերի 17-ին սիրելիվարչապետը հայտարարել է, թե իր մոգոնած Պարտադրված Հայաստանի գաղափարախոսությունն այսուհետ «իշխող գաղափարախոսություն է»։ Իբրև թե դա ընտրություններում է այդպես որոշվել։

Ես ընտրությունների գնացել եմ ու վստահ հիշում եմ, որ․ «համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանն ունենա իշխող գաղափարախոսություն» քվեաթերթիկ չկար։ Բայց միգուցե մոտս արդեն ծերունական դեմենցիա է սկսվել, ուստի խնդրում եմ, եթե այդպիսի քվեաթերթիկ եղել է, ինձ տեղյակ պահեք։

Մյուս կողմից էլ ես այս մասին ուշացումով եմ իմացել, քանի որ հայրենի «առաջադեմները» դեպի Եվրոպա իրենց վազքով տարված չեն նկատել այս նոր իրողությունն ու չեն ըմբոստացել դրա դեմ։ Եղբայրներ և քույրեր, այդքան արագ մի վազեք դեպի Եվրոպա։ Ես որպես 8 տարի թեթև ատլետիկա պարապած մարդ ձեզ վստահեցնում եմ, որ շունչներդ կկտրի։ Մի պահ կանգնեք, մի հատ նայեք, թե շուրջներդ ինչ է կատարվում, հետո էլի կվազեք։

Ինչևէ։ Հիմա գանք նրան, թե ինչ ըսել է «իշխող գաղափարախոսություն»։ Մի քիչ հեռվից պիտի գանք։
Ուրեմն մարդ արարածն իր գոյությունը դրսևորելու 3 ձև ունի․ իր գործողությունները, իր խոսքերը և իր մտքերը։ Հասկանալի է, որ այդ ձևերը կարող են մեկը մյուսին անցնել․ միտքը կարող է խոսք դառնալ, իսկ խոսքն էլ՝ գործ։
Նորմալ պետություններում մարդու գործողությունների ազատությունը կարող է սահմանափակված լինել միայն օրենքներով։ Առաջին հերթին՝ քրեական ու վարչական օրենսգրքերով, որտեղ թվարկվում են արգելված արարքներ, որոնք անելու դեպքում մարդը պատժվում է։

Նորմալ պետություններում մարդու խոսքի ազատության սահմանափակումներ նույնպես կարող են լինել, բայց դրանք զգալիորեն ավելի քիչ են ու շատ սպեցիֆիկ դեպքերում, երբ մարդու խոսքը կոնկրետ հետևանքներ է ունենում։ Օրինակ՝ արգելված ու խիստ վտանգավոր արարքների է գործանականորեն դրդում այլոց։ Էդ “գործնականորենը” նորից եմ շեշտում․ այն կարևոր է։ Եթե ինչ-որ մեկը օրինակ՝ բռնության կոչեր է անում, որին ոչ մեկը բանի տեղ չի դնում, ապա չպիտի պատժելի լինի։ Իսկ եթե խոսքը որևէ անհատի կամ խմբի շահերին է զուտ վնասում (օրինակ՝ համբավին), ապա սա էլ զուտ քաղաքացիական վեճի առարկա կարող է լինել։
Եվ վերջապես նորմալ պետություններում մարդու մտքի ազատությունը որևէ բանով սահմանափակված չի կարող լինել։ Իսկ «իշխող գաղափարախոսությունը» ոչ այլ ինչ է, եթե ոչ հենց մտքի ազատության սահմանափակում։ Չէ, անշուշտ մեր ուղեղի մեջ ներթափանցել չեն կարող, բայց մտքի ազատությունը նաև այդ միտքը խոսք դարձնելու մեր իրավունքն է։ Մինչդեռ «իշխող գաղափարախոսության» առկայության դեպքում մեզ ուղիղ ասվում է, որ թույլատրելի են միայն դրան համապատասխանող մտքերը։ Մնացած մտքերը խոսք չպիտի դառնան, իսկ ավելի լավ է՝ առհասարակ մեր ուղեղներում էլ չլինեն։

Հ․Գ․
Հասնեք Եվրոպա, Մոսկվայից մի հատ սմս կգրեք։

Գրել է Վահագն Մխոյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

2 տարի 6 ամիս ազատազրկում` Էդգար Ղազարյանի համար

2 տարի 6 ամիս ազատազրկում` Էդգար Ղազարյանի համար Thu, 01 Oct 2026 16:34:41 +0400 Դատախազը…

11 րոպե ago

Փաշինյանը նոր օգնական ունի

Փաշինյանը նոր օգնական ունի Thu, 01 Oct 2026 16:27:36 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում…

18 րոպե ago

Էդգար Ղազարյա՞նը պիտի դատվեր, թե «կզզացնել, սատկացնել, լեզուդ կկտրեմ» խոսքերն ասողները

Էդգար Ղազարյա՞նը պիտի դատվեր, թե «կզզացնել, սատկացնել, լեզուդ կկտրեմ» խոսքերն ասողները Thu, 01 Oct 2026…

38 րոպե ago

Լավ է՝ չեն ասում՝ մարդ է սպանել, չնայած՝ ոչ մեկ չի մեռել. Էդգար Ղազարյան

Լավ է՝ չեն ասում՝ մարդ է սպանել, չնայած՝ ոչ մեկ չի մեռել. Էդգար Ղազարյան Thu,…

40 րոպե ago

Պատերազմի մասնակից գեներալը ձերբաբալվեց Ռուսաստանում

Պատերազմի մասնակից գեներալը ձերբաբալվեց Ռուսաստանում Thu, 01 Oct 2026 16:00:26 +0400 Ռուսաստանի զինված ուժերի ուսումնա-նյութական…

45 րոպե ago

Թե ինչու այսպես ստացվեց․ ինչու է հեռանում Ռոնալդուն

Թե ինչու այսպես ստացվեց․ ինչու է հեռանում Ռոնալդուն Thu, 01 Oct 2026 15:45:42 +0400 Կրիշտիանու…

1 ժամ ago