Թուրինում պատմական իրադարձությանը մասնակցել է նաեւ հայկական պատվիրակություն

Թուրինում պատմական իրադարձությանը մասնակցել է նաեւ հայկական պատվիրակություն

Thu, 01 Oct 2026 17:40:35 +0400


Սույն թվականի սեպտեմբերի 26 ին և 27-ին Իտալիայի Թուրին (Տորինո) քաղաքում տեղի ունեցավ Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովը` գլխավորությամբ Նորին Արքայական Մեծություն, Սավոյի Դուքս, Պիեմոնտի և Վենետիկի Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյայի։

Այդ պատմական, հոգևոր, մշակութային և քաղաքական հույժ մեծարժեք արարողությանը առաջին անգամ իր մասնակցությունն է բերել նաև հայկական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Սավոյական Արքայական Տան Սուրբ Մաուրիցիոսի և Սուրբ Ղազարի Օրդենի Ասպետ, Սուրբ Աթոռի Կանոնական իրավունքի դոկտոր Ռուբեն Ղազարյանի։ Վեհաշուք արարողությամբ սկիզբ դրվեց Սավոյական Արքայական տան հետ հարաբերությունների խորացման և ինստիտուցիոնալիզացման գործընթացին։

Դոկտոր Ղազարյանը՝ Սուրբ Աթոռի և Իտալիայի Հանրապետության բարձրակարգ ու արհեստավարժ գիտնական-մասնագետների խմբի հետ համագործակցությամբ, ուսումնասիրում է Վատիկանի Առաքելական (Գաղտնի) և եվրոպական այլ կարևոր արխիվներում պահպանվող պատմական հույժ արժեքավոր, մեծ մասամբ դեռևս չհետազոտված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց պետականության տարբեր շրջաններին, մասնավորապես՝ Կիլիկիայի Հայոց Թագավորությանը։ Այդ գիտահետազոտական աշխատանքներն ու բացահայտումները նոր լույս են սփռելու հայկական ինքնությանն ու պետականությանն առնչվող պատմական, պետական և եկեղեցական դիվանագիտության, ինչպես նաև բազմադարյա մշակութային իրողությունների վրա։

Պատմական ակնարկ
1198թ-ին Հռոմեական Սրբազան Կայսրության Կայսր Հենրիխ VI-ի և Հռոմի Պապ Իննոկենտիոս III ի կողմից Կիլիկիայի Հայոց Իշխանապետության Լևոն Բ Իշխանին է շնորհվել Ամենայն Հայոց Թագավորի տիտղոսը; Նրա, որպես թագավորի օծման արարողությունը տեղի է ունեցել Կիլիկիայի Հայոց Թագավորության Տարսոն Քաղաքի Սուրբ Սոֆյա տաճարում 1198 թ. Հունվարի 6 ին, Աստվածահայտնության օրը։
1485թ. փետրվարի 25-ին Հայոց Թագավորական՝ «Rex Omnium Armenorum» տիտղոսը Վատիկանում, Իննոկենտիոս VIII Պապի միջնորդությամբ և կարդինալական նոտարների վավերացմամբ, Կիպրոսի Լուզինյան արքայատոհմից անցել է Սավոյական արքայական տանը՝ Կառլոս Մեծ Սավոյացուն։ Տիտղոսի փոխանցման վկայականը պահպանվում է Իտալիայի Հանրապետության պետական արխիվներում։
Սավոյի արքայատոհմը հիմնադրվել է 1003-ին և հանդիսանում է Եվրոպայի հնագույն միապետություններից մեկը: Սավոյաների իշխանության օրոք տեղի է ունեցել Իտալիայի միավորումը 1861թ-ին: Արքայական ընտանիքի միայն Թուրին քաղաքում գտնվող 22 պալատները ընդգրկված են Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ակնառու արժեքների մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

2 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

3 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

3 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

3 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

3 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

3 ժամ ago