ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)

ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)

Thu, 01 Oct 2026 18:39:00 +0400


Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը ս.թ. սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի կողմից։

Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։

Նախագիծը նախատեսում է գոյություն ունեցող շենքի վերափոխումը բազմաֆունկցիոնալ համալիրի, որը կներառի հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։

Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։

Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։

«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար,» նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 150 միլիոն դոլարի ներդրում։

Բարձրորակ ճարտարապետական լուծումների և քաղաքի առավել նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը նպատակ ունի դառնալ Երևանի նոր գրավչություններից մեկը և նպաստել քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության աճող դիրքի ամրապնդմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան Thu, 12 Nov 2026 09:30:52 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում…

15 րոպե ago

Պետություն առանց բովանդակության

Պետություն առանց բովանդակության Thu, 12 Nov 2026 09:30:07 +0400 Քաղաքագետ Լևոն Զարգարյանը գրել է․ «Պետություն…

16 րոպե ago

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը Thu, 12 Nov…

31 րոպե ago

Հորանց տուն

Հորանց տուն Thu, 12 Nov 2026 09:00:45 +0400 Սկեսուր-սկեսրայրի կողմից շարունակ ճնշվող հարսներ են լինում,…

45 րոպե ago

«Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի

«Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Thu, 12 Nov 2026 08:45:16 +0400 Նոր…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում Thu, 12 Nov 2026 08:20:28 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան…

1 ժամ ago