«Հրապարակ»․ Հրազդանում մեկ ուժ է համարձակվել Միքայելյանների դեմ դուրս գալ

«Հրապարակ»․ Հրազդանում մեկ ուժ է համարձակվել Միքայելյանների դեմ դուրս գալ

Fri, 02 Oct 2026 10:15:03 +0400


Հրազդանում ընտրելու իրավունք ունի 49 հազար 754 անձ: 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Հրազդան համայնքի ղեկավարի ընտրություններում կպայքարի 2 քաղաքական ուժ՝ ՀՅԴ կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Վարդան Գեւորգյանն է, եւ ավագանու 11 թեկնածու: ՔՊ-ի ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորում է Սասուն Միքայելյանի որդին` գործող քաղաքապետ Սեւակ Միքայելյանը՝ 49 թեկնածուներից կազմված ցուցակով:
Վարդան Գեւորգյանը հայտնի փաստաբան է, Հրազդանում հարգված անձնավորություն, որն ընտրապայքարի մեջ է մտել՝ հաշվի առնելով Միքայելյանների գործոնը: Ըստ հրազդանցիների՝ Միքայելյանները քաղաքում ունեն սեփական, կայուն ընտրազանգվածը՝ մոտ 10 հազար ձայն, ինչի պատճառով էլ նրանք դարձել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հենարանը Կոտայքի մարզում։ Տեղական մակարդակում համայնքային հիմնարկները, դպրոցներն ու այլ կառույցներ մեծապես կառավարվում կամ վերահսկվում են այս ընտանիքի անդամների կամ հավատարիմ անձանց միջոցով: Նրանք ոչ միայն պետական կառավարման լծակներին են տիրապետում, այլեւ մարզի ամենախոշոր սեփականատերերից են:

2021 թվականից Հրազդան խոշորացված համայնքը ղեկավարող Սեւակ Միքայելյանը 2026 թվականին հայտարարագրել է Հրազդան քաղաքում 2012 թ. որպես նվիրատվություն ստացած հասարակական նշանակության շինություն, 2017 թվականին գնված եւ միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող hասարակական նշանակության շինություն եւ հողամաս, 2019 թվականին որպես նվիրատվություն ստացած եւ միանձնյա տնօրինվող հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով անհատական բնակելի տուն: Ծաղկաձորում 2022 թվականին նվիրատվություն է ստացել արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման եւ նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինություն): Ըստ 2025 թվականին ներկայացված հայտարարագրի՝ Սեւակ Միքայելյանը «ՍԱՄԵՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է։ Նրան է պատկանում նաեւ Հանքավանում գործող (Տաք ջուր) «ԼԱՐԳՈ-ՎԻՆ» ՍՊԸ-ն, որի տնօրենը Միքայելյանի ազգականն է՝ Ավետիք Մեսրոպյանը: Այս ամենից զատ, Սեւակ Միքայելյանը հայտարարագրել է «Օփել» մակնիշի ավտոմեքենա, որը 2025 թվականի մարտին վաճառել է 300 հազար դրամով: Իսկ ապրիլին ձեռք է բերել 1980 թվականի ZAZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց: Միքայելյանի եկամուտը եղել է աշխատավարձի տեսքով՝ 5 մլն 142 հազար 719 դրամ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում Sun, 25 Oct 2026 12:15:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

17 րոպե ago

Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության․ Մելոյանն ահազանգում է

Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության․ Մելոյանն ահազանգում է Sun, 25 Oct…

22 րոպե ago

Ռայան Գոսլինգի հիմնադրած երաժշտախումբը վերադառնում է

Ռայան Գոսլինգի հիմնադրած երաժշտախումբը վերադառնում է Sun, 25 Oct 2026 12:00:17 +0400 Հոլիվուդյան հայտնի դերասան…

32 րոպե ago

Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք. Անդրանիկ Գևորգյան

Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք. Անդրանիկ Գևորգյան Sun, 25 Oct 2026 11:52:45 +0400…

39 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Sun, 25 Oct 2026 11:45:26 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

47 րոպե ago

Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք

Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Sun, 25 Oct…

50 րոպե ago