Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել
Fri, 02 Oct 2026 11:20:59 +0400
Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը: «Երկու օրվա ընթացքում փաթեթը կներկայացնենք ԱԺ նախագահին։ Եթե նախագահը խնդիր չտեսնի փաթեթի հետ կապված, ապա կհայտարարի հանձնաժողով ստեղծելու մասին»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արուսյակ Մանավազյանը։
Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ 11 անդամից 7-ը պետք է լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։