Թաղման նպաստի նոր կանոնները

Թաղման նպաստի նոր կանոնները

Fri, 02 Oct 2026 12:53:36 +0400


Հայաստանում նախատեսվում է վերանայել թաղման նպաստի տրամադրման գործող համակարգը։ Փոփոխությունները ներառված են «Պետական նպաստի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներում։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանի խոսքով՝ ներկայում թաղման նպաստ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնք կազմակերպում են կենսաթոշակառուի կամ անապահովության նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքի անդամի հուղարկավորությունը։

Նոր կարգավորմամբ նախատեսվում է սահմանափակել նպաստի տրամադրման շրջանակը․ այն կտրամադրվի միայն անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ հուղարկավորությունն իրականացրած անձին։

Միաժամանակ նախատեսվում է, որ նպաստը կտրամադրվի այն դեպքերում, երբ անձը մահացել և հուղարկավորվել է Հայաստանի տարածքում։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա գործընթացը տեղափոխել առցանց դաշտ և քաղաքացիներին թաղման նպաստի համար դիմել էլեկտրոնային եղանակով։

Ներկայում թաղման նպաստը տրամադրվում է երկու օրվա ընթացքում, սակայն նախատեսվում է նաև կրճատել վարչարարության ժամկետը։ Նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։

Փոփոխություններին զուգահեռ նախատեսվում է նաև վերանայել մի շարք կենսաթոշակների չափերը։ Գալստյանի ներկայացմամբ՝ թաղման նպաստների ծախսերի կրճատումից ակնկալվող շուրջ 4.3-4.4 մլրդ դրամի խնայողությանը կավելացվի ևս 1.2 մլրդ դրամ, և ընդհանուր առմամբ մոտ 5.6 մլրդ դրամ կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը։

Աշխատանքային կենսաթոշակի հիմնական չափը 34 հազար դրամից կդառնա 34 հազար 500 դրամ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ աշխատանքային կենսաթոշակները կավելանան առնվազն 500 դրամով։

Նվազագույն կենսաթոշակի չափը 46 հազարից կբարձրանա 47 հազար դրամի։ Հաշմանդամություն ունեցող և մինչև 14 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների կենսաթոշակները նախատեսվում է ավելացնել մոտ 1100-1200 դրամով, իսկ ավելի երկար աշխատանքային ստաժ ունեցողներինը՝ 600-700 դրամով։

Երկկողմանի ծնողազուրկների կենսաթոշակը նախատեսվում է բարձրացնել 2500 դրամով։ Հաշմանդամություն ունեցող զինծառայողների, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող կենսաթոշակները կավելանան 1400 դրամով։

Սպայական և ենթասպայական կազմի կենսաթոշակների միջին աճը կկազմի 1144 դրամ, իսկ ծերության և հաշմանդամության կենսաթոշակները նախատեսվում է բարձրացնել 1000 դրամով։

Նախարարության ներկայացուցչի տվյալներով՝ նախատեսվող փոփոխությունները կվերաբերեն շուրջ 505 հազար աշխատանքային կենսաթոշակ ստացողի, 136 հազար սոցիալական նպաստառուի և մոտ 39 հազար զինվորական կենսաթոշակ ստացողի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այրվել է Միլլերի պատմական առանձնատունը

Այրվել է Միլլերի պատմական առանձնատունը Fri, 02 Oct 2026 13:30:09 +0400 Սանկտ Պետերբուրգի կենտրոնում այրվել…

9 րոպե ago

Ադրբեջանցուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ադրբեջանցուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Fri, 02 Oct 2026 13:21:59 +0400 Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի…

17 րոպե ago

Մայր Աթոռից մասնակցել են Աղոթքի նախաճաշին

Մայր Աթոռից մասնակցել են Աղոթքի նախաճաշին Fri, 02 Oct 2026 13:17:58 +0400 Հայաստանում մեկնարկել է…

21 րոպե ago

«Հրապարակ». Ակնաղբյուրի եւ Աճարկուտի դպրոցները փակում են

«Հրապարակ». Ակնաղբյուրի եւ Աճարկուտի դպրոցները փակում են Fri, 02 Oct 2026 13:15:37 +0400 Երեւանի հանրակրթական…

23 րոպե ago

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար կարևոր փոփոխություն

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար կարևոր փոփոխություն Fri, 02 Oct 2026 13:08:11 +0400 Կառավարությունը նոր փոփոխություն…

31 րոպե ago

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչը Fri, 02 Oct 2026 13:00:02 +0400 Առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն…

39 րոպե ago