Դիվանագիտորեն չլռենք

Դիվանագիտորեն չլռենք

Fri, 02 Oct 2026 16:45:06 +0400


Տարիներ առաջ կարդացել եմ ճանաչված նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշերի գիրքը, եւ մի դրվագ սեպվել է հիշողությանս մեջ։ Վանեցի նկարիչը նկարակալով բարձրանում է իրենց տան հարթ տանիքը եւ նկարակալը տեղավորելով՝ փորձում է նկարել։ Եվ ի՞նչ՝ նկատում է, որ թուրքական զորքը շրջապատում է քաղաքը։ Շտապ իջնում է ներքեւ եւ միանում է Վանի 1915 թվականի ինքնապաշտպանության խմբերի մարտերին։
Ինչո՞ւ այս դրվագը հիմա ստիպեց ինձ գրել։

Երեկ կարդացի Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Բայրամովի խոսքը, թե Ադրբեջանը վերահսկում է Հայաստանի ելումուտը։ Հարեւան երկրի պաշտոնյաները սովորաբար ասում են չոր ճշմարտություններ ե՛ւ իրենց ներսի, ե՛ւ դրսի, այսինքն՝ մեզ համար։ Կարող ենք դա համարել զուտ իրենց ներսին ուղղված քարոզչական հնարք, սակայն որքանով է դա ճշմարիտ՝ մեր հետախուզական մարմինների խնդիրն է։ Բայց չի փոխվում նրանց ռազմավարությունը, վկա՝ Արցախի շրջապատումը, վկա՝ ոչ վաղ անցյալի մեր փորձը. շրջափակվող ճամփաները, գրավված ռազմավարական բարձունքները։ Նրանք այս տակտիկան փոխառել են թուրքական պատմությունից եւ գործադրում ու գործադրելու են մշտապես։ Իսկ թուրքական ծրագրերը միօրյա չեն, դա ապացուցված է երկարատեւ դարերի ընթացքում եւ բոլոր հարեւան երկրների հանդեպ։ Օգտագործում են իրենց ազգակից երկրների եւ կրոնական հավատակիցների զինական սատարումը, դիվանագիտական փափուկ եւ կոշտ ուժերի համակցմամբ։

Եվ մի քանի օր առաջ Դադիվանքում եւ Գանձասարում եվրոպական դիվանագետների ներկայությամբ Հիքմեթ Հաջիեւը բացելով ոչ բնագիր մագաղաթները՝ քմծիծաղով ցուցադրեց դատարկ էջերը եւ եզրակացրեց, թե իբր կեղծությամբ են հայերը ներկայացրել իրենց պատմությունը։ Դիվանագետները դիվանագիտորեն ծիծաղեցին։ Մեր Մատենադարանից հերքեցին այդ պոզով-պոչով սուտ արարքը եւ մի այլ եվրոպացի դիվանագետ տիկնոջ սույն մատյանների բնագրերը ներկայացրին։
Արդյո՞ք վայել է խաղաղության հայտարարության տեքստը նախաստորագրած երկրի կարեւոր պաշտոնյային վարակել քմծիծաղով, ծիծաղով նրանց, ովքեր մի օր էլ կարող են նույնկերպ վարվել Բաքվի հանդեպ եւ դա համարել դիվանագիտական ճկունություն։
Հիշենք՝ եվրոպական խորհրդարանի քանի պատգամավոր ծախու արարքների համար խայտառակեցին ե՛ւ իրենց, ե՛ւ կաշառք տված Բաքվի չինովնիկներին։

Նաեւ ասեմ, այդ ծաղրասեր, նաեւ դիվանագիտորեն պարող դիվանագետները միաժամանակ կարողանում են լուռ սարկազմի ալիքներ ապրել քմծիծաղողների նկատմամբ, նաեւ՝ արհամարհանք։

Եթե մեր երկրները տարփողում են երկու երկրների միջեւ խաղաղության ցանկությունը, միջպետական առեւտուրը, Թրամփի հեռավոր հայացքի տակ նրա անվան ուղու կարեւորությունը, ապա այնպես լինի, որ ծաղրն ու ծանակը փոխարինեն դիվանագիտական մեղմ, բազմանշանակ ժպիտի։

Հիշենք Ջոկոնդայի ժպիտը, գոնե մի քիչ սովորենք արվեստի ոգուց շունչ առած խորիմաստ, մարդկային, բարի հայացքի խորհուրդը։
Դե, մենք էլ միամտության դիվանագետ գրողներ ենք, բայց խեղճության, խաբվածության, ստի, կեղծիքի որոշ սիրահար հայրենական ու թշնամական դիրքից խոսող հարեւան եւ հեռավոր պաշտոնյաներին, երբեմն ոչ թշնամաբար ցույց ենք տալիս գրչածայրի սրությունը, թեպետ կարող է շարում ենք համակարգչի հարթ պատերին։

Հա, համ էլ ասեմ՝ Հիքմեթ Հաջիեւը Գանձասարի պատերին մոռացավ ցույց տալ հայերեն գրերը։ Իհարկե, դա ծիծաղելի չէր, եվրոպացի դիվանագետները երեւի խորապես տխրեին։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել Fri, 02 Oct 2026 20:45:46…

16 րոպե ago

Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը

Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Fri, 02 Oct 2026 20:44:10…

17 րոպե ago

Նախկին պատգամավորին սպանողին դատապարտել են ցմահ ազատազրկման

Նախկին պատգամավորին սպանողին դատապարտել են ցմահ ազատազրկման Fri, 02 Oct 2026 20:30:23 +0400 Ուկրաինայում, Լվովի…

31 րոպե ago

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքից

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքից Fri, 02 Oct 2026 20:15:51 +0400…

45 րոպե ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը ղեկավար կազմի կրճատումներ կիրականացնի

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը ղեկավար կազմի կրճատումներ կիրականացնի Fri, 02 Oct 2026 20:00:47 +0400 Գերմանական BMW…

1 ժամ ago

Ինչ իրավիճակ է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

Ինչ իրավիճակ է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում Fri, 02 Oct 2026 19:46:11 +0400 Մարդու…

1 ժամ ago