Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն
Fri, 02 Oct 2026 23:45:32 +0400
Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրուն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն եւ հատկապես այն բանին, որ դրանից հետո շատերը հրաժարվել են հավաքականի սոցկայքային էջերի իրենց բաժանորդագրություններից։ Ավեյրուն վերահրապարակել է մարզական մի պարբերականի հոդվածը, ըստ որի, այն բանից հետո, երբ Ռոնալդուն հայտարարել է, որ առնվազն առաջիկա հանդիպումներում պորտուգալական հավաքականի կազմում հանդես չի գալու, հավաքականի սոցմեդիայի էջերի բաժանորդագրությունից հրաժարվել է ավելի քան կես միլիոն մարդ։ Ավեյրուն մեկնաբանել է, թե «ահա թե ինչի դա կարող է հանգեցնել եւ թե ամեն բան այդպես է լինում աշխարհում»։