«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

Sat, 03 Oct 2026 08:00:17 +0400


Սիսիան քաղաքում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում։ Սիսիանի բնակիչները մեզ պատմեցին, որ արդեն երկու օր է՝ դուռ ու լուսամուտները պինդ փակում են, իսկ գիշերները, ինչպես իրենք են ասում, «մի աչքը բաց» են քնում։ Ամեն անսովոր ձայնից կամ դխկոցից վեր են թռչում՝ ստուգելու հանկարծ մեկ այլ ադրբեջանցի «չի՞ այցելել» իրենց տուն։

Բնակիչների խոսքով՝ կատարվածից հետո քաղաքում լարվածությունն ու անհանգստությունը զգալիորեն աճել են։ Մարդիկ փորձում են հնարավորինս չմնալ միայնակ, ուշ ժամերին դուրս չգալ տներից, իսկ երեխաների անվտանգությանը հատկապես մեծ ուշադրություն են դարձնում։

Մեզ պատմում են, որ անգամ բարձր դասարաններում սովորող երեխաներին ծնողներն են ուղեկցում դպրոց, ապա դասերից հետո կրկին գնում դիմավորելու եւ տուն ուղեկցելու։ Քաղաքում ամենափոքր կասկածելի ձայնն անգամ մարդկանց զգաստացնում է։ Նրանք ասում են` մենք մեր երկրում վախի մեջ ենք ապրում, ինչը երբեք չի եղել:

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ լուրերը, թե էլի զինվորներ կան ՀՀ տարածքում, որոնց որոնումները շարունակվում են, իրականությանը չեն համապատասխանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին Sat, 14 Nov 2026 17:30:50 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

10 րոպե ago

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի Sat, 14 Nov 2026 17:15:41 +0400…

26 րոպե ago

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400 Հնդկաստանում…

41 րոպե ago

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը Sat, 14 Nov 2026…

49 րոպե ago

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

56 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

1 ժամ ago