«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով

«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով

Sat, 03 Oct 2026 08:25:35 +0400


Սեպտեմբերի 30-ին Դիլիջան քաղաքում հուղարկավորել են 1953թ․ ծնված Սուսաննա Հակոբյանին, որը երկար տարիներ դասվար է աշխատել Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ Դպրոցի ֆեյսբուքյան էջում ուսուցչուհու հիշատակին բազում հուզիչ գրառումներ են։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանից տեղեկացանք, որ Ս․ Հակոբյանը դպրոցում սերունդներ է կրթել, սակայն մոտ մեկ տարի առաջ նա կաթված է ստացել, առողջական վատ վիճակի հետևանքով այլևս չի կարողացել դպրոցում աշխատել։ Սուսաննա Հակոբյանը բնակվում էր որդու, հարսի հետ, իսկ ամուսինը Ռուսաստանում է գտնվում։ Դիլիջանում տարածված լուրերի համաձայն՝ վաստակաշատ ուսուցչուհուն սպանել է համատեղ բնակվող որդին, որն արհեստավոր է աշխատում։ Որդին չի մասնակցել մոր թաղմանը, նա մոր սպանության կասկածանքով ձերբակալված է։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով (սպանություն): Նա կալանավորված է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը Sat, 03 Oct 2026 09:00:46 +0400 Երբ պետական կառույցները, իշխանությունը դադարում…

15 րոպե ago

«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին Sat, 03 Oct 2026 08:45:00…

30 րոպե ago

«Հրապարակ»․ 22 ուսուցիչներ կպարգեւատրվեն

«Հրապարակ»․ 22 ուսուցիչներ կպարգեւատրվեն Sat, 03 Oct 2026 08:35:28 +0400 Տեղեկացանք, որ ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցիչների…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո

«Հրապարակ»․ Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո Sat, 03 Oct 2026…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Կամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան

«Հրապարակ»․ Կամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան Sat, 03 Oct 2026 08:20:45 +0400…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Sat, 03 Oct 2026 08:15:09 +0400 Վարչապետի աշխատակազմի նորաթուխ ղեկավար…

1 ժամ ago