«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին

Sat, 03 Oct 2026 08:45:00 +0400


Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի դեմ ավելի քան մեկ տարի ձգվող արշավը։ Սա նշանակում է, որ «առաջադեմ» Արեւմուտքը կանաչ լույս է վառում կաթողիկոսին ամեն գնով գահընկեց անելու Փաշինյանի ապազգային ծրագրի առջեւ։ Նախօրեին Փաշինյանն էր հյուրընկալել ամերիկացի պաշտոնյային եւ կառավարության հաղորդագրությունից արդեն պարզ էր ԱՄՆ–ի վերաբերմունքը Հայաստանում կատարվող զազրելի իրադարձություններին․ «Տիկին Ուայթ-Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ», նշված է հանդիպման մասին տարածած հաղորդագրությունում, որում ինչպես երեւում է խոսք չկա Հայ Առաքելական եկեղեցու մասին, ընդհանրական նշվում է միայն «հայ հոգեւոր առաջնորդների» մասին, որոնք, ի դեպ, կարող են տարբեր կրոնական կազմակերպությունների առաջնորդներ լինել։

Որքան էլ տարակուսելի է՝ իշխանությունների՝ եկեղեցու նկատմամբ պահվածքը չի դատապարտել նախաճաշի մասնակից հոգեւորականը, մեզ պատմեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը բավականին զուսպ եւ զգուշավոր ելույթ է ունեցել՝ պարբերաբար ընդգծելով, թե եկեղեցու եւ կառավարության փոխհարաբերությունները պետք է լինեն կառուցողական դաշտում: Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:
Հոկտեմբերի 2-3-ին Երևանում նախատեսվող հավաքը լինելու է Հայաստանում աղոթքի երկրորդ նախաճաշը, իսկ դրա օրակարգը, ըստ կազմակերպիչների, ներառելու է ոչ միայն կրոնական թեմաներ, այլև միջազգային կրոնական ազատությունը, Մերձավոր Արևելքի համայնքների ապագան, Երուսաղեմի հայկական ժառանգությունը, քրիստոնեական զբոսաշրջությունը, էթիկական տնտեսագիտությունը և արհեստական բանականության զարգացման հետ կապված բարոյական ու հոգևոր հարցերը»։

Չնայած այս «նախաճաշին» նախորդող օրերին Բաքվից հնչող ռազմատենչ՝ Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը յուրացնելու ցանկության մասին հայտարարություններին, Երեւանում ընթացող Աղոթքի նախաճաշի օրակարգում չկա Արցախում մնացած եկեղեցիների հարցը։

Հիշենք, որ Ալիևի օգնական Հաջիևը օրերս հայտարարեց, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունվել է Կովկասյան Ալբանիայում, որը ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների հայրենիքն է։ Ալիեւի օգնականը նաեւ երկրում հավատարմագրված տասնյակ դիվանագետների Լեռնային Ղարաբաղ ուղեկցելու ժամանակ, պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են: Իսկ Գանձասար այցի ընթացքում ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական հին ձեռագրերի վերաբերյալ: Բացելով գրքերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները ծիծաղով էին արձագանքել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

2 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

2 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

3 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

3 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

4 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

4 ժամ ago