Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին

Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին

Sat, 03 Oct 2026 10:00:49 +0400


Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու փորձերը բախվել են դիվանագիտական խոչընդոտների: «Politico» պարբերականը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, հայտնել է, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատումը։ Դրան ի պատասխան Թուրքիան էլ թույլ չի տվել հաստատել Հայաստանի հետ համանման փաստաթուղթը:

Փարիզն իր վետոն պատճառաբանել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու կալանավորված լինելու հանգամանքով: Ի նշան Բաքվի հետ համերաշխության՝ Անկարան արգելափակել է Հայաստանի հետ փաստաթղթի ընդունումը՝ պահանջելով, որ երկու երկրների գործընկերության ծրագրերը (ITPP) հաստատվեն բացառապես միաժամանակ:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «Politico»-ի հետ զրույցում հերքել է, թե տեղի ունեցածը Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան հակամարտություն է: Նա ընդգծել է, որ Անկարան արդեն տևական ժամանակ պատրաստ է միաժամանակ վավերացնել երկու փաստաթղթերը և դեմ է դրանք իրարից անջատելուն:

Վերջին օրերին, սակայն, իրավիճակը փոխվել է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատ է արձակել մի շարք կալանավորների, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացուն, ինչն ուժեղացրել է Փարիզի վրա գործադրվող ճնշումը՝ վետոն հանելու նպատակով:

ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը նշել է, որ եթե Ֆրանսիան չհեռացնի արգելքը, դա չի ընկալվի որպես ողջամիտ քայլ կամ դաշնակցային շահերից բխող գործողություն: Մեկ այլ դիվանագետ էլ ընդգծել է դաշինքի ներսում տիրող դժգոհությունը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ն չօգտագործել երկկողմ խնդիրները լուծելու համար:

Աղբյուր՝ Turkiye gazetesi

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել Mon, 26 Oct 2026 09:30:44 +0400 Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի…

24 րոպե ago

Եղեգնաձորում ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը

Եղեգնաձորում ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Mon, 26 Oct 2026 09:15:07 +0400 Եղեգնաձորում նախնական տվյալներով…

40 րոպե ago

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան…

2 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

10 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

10 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

10 ժամ ago