Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք

Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք

Sat, 03 Oct 2026 15:45:02 +0400


Շաքիի ողբերգական դեպքը մի կարևոր հարց առաջադրեց․ մեր ժողովրդի մեջ դեռ կա՞ սեփական ընտանիքը, տունն ու հայրենիքը պաշտպանելու կամք, թե՞ Փաշինյանին հաջողվել է մեռցնել անգամ ինքնապաշտպանության բնազդը։
Եվ ահա Շաքիի դեպքը ցրեց այդ կասկածը։ Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ով ենք մենք

Վերջին շրջանում հազվադեպ էր պատահում, որ մի ամբողջ ժողովուրդ այսպիսի հուզմունքով ու հիացմունքով խոսի իր երեխաներին ու տունը պաշտպանող մոր մասին։ Նրան հերոս մայր են անվանում։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա մեջ տեսան մի բան, որի կարիքը մեր հասարակությունն այնքան շատ ունի՝ հայ մոր անկոտրում կամքը, սեփական օջախը պաշտպանելու վճռականությունը, թշնամու առաջ չնահանջելու ոգին։

Այդ կինը հիշեցրեց, որ տունը պարզապես պատեր ու տանիք չէ։ Տունը քո զավակներն են, ընտանիքը, ապրած կյանքն ու արժանապատվությունը։ Եվ երբ այդ ամենին վտանգ է սպառնում, մարդը կարող է ոտքի կանգնել ու պաշտպանել իրենը։

Այս ամենը հատկապես ցավոտ է, երբ հիշում ենք 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակումը։ Ջերմուկի մարտական դիրքերից տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես էին ադրբեջանցի զինվորականները գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված, անզեն հայ զինծառայողների։ Այդ դաժան տեսարանները հարցեր առաջացրին, որոնց պատասխանները դեռ պետք է գտնենք։ Ինչպե՞ս հասանք մի վիճակի, երբ հայ զինվորը կարող էր հավատալ, թե գերի հանձնվելը փրկություն է։ Ինչպե՞ս մեր հասարակության մեջ այսքան խորացավ անզորության զգացումը, այն համոզումը, թե դիմադրությունն անիմաստ է։ Ո՞վ խորացրեց դա։ Իհարկե, մարտական իրավիճակները տարբեր են, և ոչ ոք իրավունք չունի՝ առանց հանգամանքներն իմանալու, դատելու գերի ընկած զինվորին։ Բայց մենք պարտավոր ենք հասկանալ, թե ինչպես կորցրինք հաղթելու հավատը։
Շաքիի դեպքը այդ հուսահատության դեմ կենդանի հակափաստարկ է։ Այն ցույց տվեց, որ հայ մարդու մեջ դեռ չի մեռել սեփական տունը պաշտպանելու կամքը։ Հայրենասիրությունը միայն ճառեր ու դրոշներ չեն։ Այն նաև այն վճռականությունն է, երբ վտանգի պահին կանգնում ես քո տան, երեխաների ու արժանապատվության պաշտպանության համար։

Հայ ժողովուրդը չի ծնվել հանձնվելու համար։ Մեր պատմությունը լի է կորուստներով, բայց նաև դիմադրության ու սեփական օջախը պահելու օրինակներով։ Շաքիի դեպքը ցույց տվեց՝ կա՛ այդ ոգին։ Հարցն այն է, թե ինչո՞ւ այդ ոգին չի դառնում համազգային կամք։ Ինչո՞ւ է հասարակությունը հաճախ համակերպվում այնտեղ, որտեղ պետք է դիմադրի, լռում այնտեղ, որտեղ պետք է պահանջի, և նահանջում այնտեղ, որտեղ պետք է կանգնի։
Մի կնոջ օրինակը չպետք է մնա ընդամենը հուզիչ պատմություն, որի մասին մի քանի օր խոսում են, հիանում ու մոռանում։

Հայ մարդու մեջ պաշտպանվելու ոգին մեռած չէ։ Բայց եթե իշխանության վարած քաղաքականությունը մարդկանց մեջ սպանում է սեփական ուժերի հանդեպ հավատը, ապա այդ ոգին արթնացնելը դառնում է ազգային հրամայական։
Որովհետև տունը, ընտանիքն ու հայրենիքը պաշտպանելու կամքը մեր ժողովրդի մեջ կա։ Մնում է թույլ չտալ, որ այն խեղդվի պարտվողականության ու հուսահատության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ

ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Sat, 24 Oct 2026 11:30:36…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են Sat, 24 Oct 2026 11:25:12 +0400…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն

«Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Sat, 24 Oct…

34 րոպե ago

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Sat, 24 Oct…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Մեկ անօրինական դատական ակտով եկեղեցուն ահռելի վնասներ հասցվեցին

«Հրապարակ»․ Մեկ անօրինական դատական ակտով եկեղեցուն ահռելի վնասներ հասցվեցին Sat, 24 Oct 2026 10:45:32 +0400…

1 ժամ ago

Ուկրաինայի դեմ պատերեազմը մեկ տարածքի համար է․Ռուբիո

Ուկրաինայի դեմ պատերեազմը մեկ տարածքի համար է․Ռուբիո Sat, 24 Oct 2026 10:30:55 +0400 ԱՄՆ պետքարտուղար…

1 ժամ ago