Միավորել է նկարչությունն ու ձեռագործը

Միավորել է նկարչությունն ու ձեռագործը

Sat, 03 Oct 2026 21:00:01 +0400


Էոզեն Հակոբյանը ծնվել է Աթենքում, ուսանել Նյու Յորքում։ Երկար տարիներ աշխատել է երկու մշակույթների եւ գեղարվեստական ավանդույթների տիրույթում։ Նրա կտավներում նկարչությունը միավորվում է ձեռագործի հետ։ Նկարչուհին ստեղծում է ծավալուն կոմպոզիցիա, ուսումնասիրում է, թե ինչպես է լույսն անցնում գույնի եւ ֆակտուրայի միջով։ Այդ մեթոդի հիմքում նրա մանկական հիշողություններն են, ընտանեկան պատմությունն ու երկու մայրցամաքների միջեւ ապրած կյանքի փորձառությունը։

Էոզեն Հակոբյանը ծնվել է Աթենքում՝ 1960-ին, հայկական ընտանիքում։ Ուսանել է հայկական եւ հունական դպրոցներում, հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ուսանել է գեղարվեստ եւ գրաֆիկական դիզայն։ 93-ին ավարտել է Pratt Institute-ը։ Նրա աշխատանքները ներկայում ներկայացված են Հունաստանում, Միացյալ Նահանգներում, այլ երկրներում, իսկ նկարչուհին շարունակում է ապրել երկու մշակութային կոնտեքստի շրջանակում։ Հակոբյանի աշխատանքները բազմաշերտ են։ Կտավի վրա առկա են ե՛ւ գունաներկը, ե՛ւ ձեռագործը, ե՛ւ իրար վրա դարսված ու կարված կտորները, ե՛ւ այլ նյութեր։ Դրանք ընդհանուր կոմպոզիցիաներ են, որտեղ արվեստագետը միշտ փորձարարական քայլեր է անում։ Ի դեպ, ձեռագործը Հակոբյանի համար անծանոթ զբաղմունք չէ՝ դեռ մանկության տարիներից սկսած, ժամանակի ընթացքում թելն ու ասեղը մաս են կազմել նրա գեղարվեստական մեթոդին։

Հակոբյանը կարողանում է բավականին լավ բալանսավորել կտավի վրա վրձնահարվածներով նկարելը եւ թել ու ասեղով ձեռագործը։ Առաջին անգամ Հայաստան այցելել է 1997-ին։ Անմիջապես նրան գրավել է «հայկական լույսը»։ Դա այն չէր, որին նա սովոր էր Հունաստանում։ Խոստովանել է, որ նույնիսկ գույները հայկական լույսի ներքո ավելի ջերմ են դառնում, «ավելի ուրախ»։ Մի առիթով ասել է, որ իր աշխատանքը լույսի մասին է՝ վերջնահանգրվանում։ Լույսը Էոզեն Հակոբյանի համար շատ ավելին է, քան ֆիզիկական երեւույթը։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում իր գործերով հայտնի դարձած Հակոբյանը շարունակում է աշխատել եւ միավորել միանգամից մի քանի ուղղություն՝ կերպարվեստ ու գեղանկարչություն, տեքստիլ ու ձեռագործ, ժամանակակից արվեստ եւ անձնական ընտանեկան պատմություն, նաեւ՝ սփյուռքյան տրամադրություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

2 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

3 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

3 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

3 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

3 ժամ ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

3 ժամ ago