Մտահոգիչ պատկեր․ Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Մտահոգիչ պատկեր․ Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Sun, 04 Oct 2026 10:23:30 +0400


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․

«Մթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել․ 2026 թվականին Երկրի բնակչության գրեթե 40%-ը ենթարկվել է գետնամերձ օզոնի չափազանց բարձր կոնցենտրացիաների ազդեցությանը։ Եվ միայն մոտ 5%-ն է ապրել այնպիսի վայրերում, որտեղ դրա մակարդակը, ԱՀԿ-ի առաջարկությունների համաձայն, համապատասխանել է «լավ» կատեգորիային։

Խոսքը մոլորակն ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող օզոնային շերտի մասին չէ։ Գետնամերձ օզոնը տրոպոսֆերայի ստորին հատվածում է՝ մեր շնչած օդում, և թունավոր աղտոտիչ է։

Ընդ որում, ո՛չ ավտոմեքենաները, ո՛չ գործարանների ծխնելույզներն օզոն անմիջականորեն չեն արտանետում։ Այն առաջանում է մթնոլորտում․ տրանսպորտից և արդյունաբերությունից արտանետվող ազոտի օքսիդներն արևի ճառագայթման ազդեցությամբ քիմիական ռեակցիաների մեջ են մտնում ցնդող օրգանական միացությունների հետ։ Որքան շոգ, արևոտ և անհողմ է եղանակը, այնքան ավելի նպաստավոր են պայմաններն այդ գործընթացների համար։

Հետևաբար, փողոցը կարող է բոլորովին սովորական տեսք ունենալ՝ առանց ծխի և բնորոշ հոտի, մինչդեռ օդն արդեն վնասակար լինի։ Օզոնի բարձր կոնցենտրացիաները գրգռում են շնչուղիները, վատացնում ասթմա և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վիճակը, նվազեցնում թոքերի գործառույթը։ Միաժամանակ օզոնը վնասում է բույսերը և կարող է նվազեցնել բերքատվությունը։

Հատկապես ծանր է եղել իրավիճակն Ասիայում․ տարածաշրջանի բնակչության 60%-ը ենթարկվել է օզոնի չափազանց բարձր մակարդակների ազդեցությանը, իսկ «վատ» և «շատ վատ» կատեգորիաները միասին ներառելու դեպքում այդ մասնաբաժինը հասել է 90%-ի։ Հյուսիսային Ամերիկայում «վատ» կամ ավելի վատ որակի օդ է շնչել բնակչության ավելի քան երկու երրորդը, Եվրոպայում՝ մոտ կեսը։ Ամառային ջերմային ալիքներն այստեղ նպաստել են տրանսպորտային և արդյունաբերական արտանետումներից լրացուցիչ օզոնի առաջացմանը։

Սակայն օզոնն ընդհանուր պատկերի միայն մի մասն է։ Եվրոպական «Կոպեռնիկուս» ծառայության պատրաստած CAMS Atmosphere Watch առաջին համաշխարհային ակնարկում ուսումնասիրվել է օզոնի, ծխի և անապատային փոշու տեղաշարժը 2026 թվականի առաջին ութ ամիսներին։ Դրա համար օգտագործվել են արբանյակներից, վերգետնյա կայաններից և օդանավերից ստացված միլիոնավոր դիտարկումներ՝ դրանք համադրելով մթնոլորտի ավելի քան 50 քիմիական բաղադրիչների մոդելավորման արդյունքների հետ։

Գլխավոր եզրակացությունը պարզ է․ օդի որակն այլևս հնարավոր չէ բացատրել միայն ձեր քաղաքում տեղի ունեցող գործընթացներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը

Երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը Sun, 04 Oct 2026 11:35:11 +0400…

13 րոպե ago

ՌԴ-ն կոչ է արել օտարերկրյա դիվանագետներին լքել Կիևը․ վիճակն օրհասակա՞ն է

ՌԴ-ն կոչ է արել օտարերկրյա դիվանագետներին լքել Կիևը․ վիճակն օրհասակա՞ն է Sun, 04 Oct 2026…

17 րոպե ago

Ապագայում, ռուս սահմանապահների հեռանալուց հետո, այս ձևո՞վ են պահելու թուրք-հայկական սահմանը․ Քաղաքագետ

Ապագայում, ռուս սահմանապահների հեռանալուց հետո, այս ձևո՞վ են պահելու թուրք-հայկական սահմանը․ Քաղաքագետ Sun, 04 Oct…

25 րոպե ago

Ձերբակալվել է 21-ամյա տղա

Ձերբակալվել է 21-ամյա տղա Sun, 04 Oct 2026 11:15:58 +0400 Հոկտեմբերի 1-ին Մասիսում ծառայություն իրականացնող…

32 րոպե ago

Բրազիլիայում նախագահ են ընտրում և ոչ միայն

Բրազիլիայում նախագահ են ընտրում և ոչ միայն Sun, 04 Oct 2026 11:00:37 +0400 Բրազիլիայում մեկնարկել…

48 րոպե ago

Ինչո՞ւ է շտապում Ալիևը

Ինչո՞ւ է շտապում Ալիևը Sun, 04 Oct 2026 10:45:42 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․…

1 ժամ ago