2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով»

2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով»

Sun, 04 Oct 2026 18:45:42 +0400


Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով»․ սա է 2026 թվականի կարգախոսը։ Այն կոչ է՝ մտածելու, թե մեր որոշումներն ինչպես են փոխում այն կենդանի էակների կյանքը, որոնց հետ կիսում ենք մեր մոլորակը։

Թվերը մտորելու տեղիք են տալիս։ WWF-ի «Կենդանի մոլորակ — 2024» զեկույցի համաձայն՝ 1970–2020 թվականներին դիտարկվող վայրի ողնաշարավոր կենդանիների պոպուլյացիաների թվաքանակը միջինում նվազել է 73%-ով։

Ամենամեծ նվազումը գրանցվել է քաղցրահամ ջրերի էկոհամակարգերում՝ 85%։ Ցամաքային պոպուլյացիաների դեպքում այն կազմել է 69%, իսկ ծովայինների դեպքում՝ 56%։

Ուսումնասիրությունն ընդգրկում է 5 495 տեսակի շուրջ 35 հազար պոպուլյացիա։ Այս ցուցանիշներն արտացոլում են դիտարկվող պոպուլյացիաների թվաքանակի միջին հարաբերական փոփոխությունը, այլ ոչ թե Երկրի վրա անհետացած կենդանիների բաժինը։

Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին։ Պահպանելով գետերը, լճերը, անտառներն ու ջրաճահճային տարածքները՝ մենք պահպանում ենք կենդանիների գոյության համար անհրաժեշտ պայմանները։

Կենդանիների պաշտպանությունը սկսվում է նաև ամենօրյա քայլերից՝ ընտանի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքից, ապաստարաններին աջակցելուց, դաժանությունը մերժելուց և վայրի բնության հանդեպ հոգատարությունից։

Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով և այն ավելի ապահով դարձրո՛ւ նրանց համար»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուրս շպրտելու մեխանիզմը կբացատրե՞ք

Դուրս շպրտելու մեխանիզմը կբացատրե՞ք Tue, 27 Oct 2026 11:20:18 +0400 Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Էդգար…

6 րոպե ago

Խոշոր վթար` շախմատի տան մոտ. Կան վիրավորներ

Խոշոր վթար` շախմատի տան մոտ. Կան վիրավորներ Tue, 27 Oct 2026 11:18:47 +0400 Latest news…

7 րոպե ago

«Հրապարակ». 2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով

«Հրապարակ». 2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով Tue, 27 Oct 2026 11:15:27…

11 րոպե ago

Այդ հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին

Այդ հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին Tue, 27 Oct 2026 11:14:29 +0400…

12 րոպե ago

Փաշինյանի համար տարածքը սահմանազատել էին

Փաշինյանի համար տարածքը սահմանազատել էին Tue, 27 Oct 2026 11:12:29 +0400 Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին…

14 րոպե ago

Ապացուցողական ու վարութային ինչ գործողություններ են իրականացվել․ մանրամասներ

Ապացուցողական ու վարութային ինչ գործողություններ են իրականացվել․ մանրամասներ Tue, 27 Oct 2026 11:08:46 +0400 Դատախազության…

17 րոպե ago