Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Sun, 04 Oct 2026 21:15:42 +0400


Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։

Սրբազան արարողությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Վեհարանում ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին։

Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նաև նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։

Զրուցակիցներն ընդգծեցին կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Շեշտվեց, որ առ Աստված հավատքը պետք է դրսևորվի սիրով, արդարությամբ և մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս առնչությամբ կարևորվեց հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։

Իր հերթին տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

10 րոպե ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

22 րոպե ago

Երբ մեր «ինքնաթիռը» վարում են մարդիկ, որոնք օդանավը տրակտորից չեն տարբերում

Երբ մեր «ինքնաթիռը» վարում են մարդիկ, որոնք օդանավը տրակտորից չեն տարբերում Sun, 04 Oct 2026…

41 րոպե ago

Գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար՝ աշխատակիցների են հեռացրել աշխատանքից

Գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար՝ աշխատակիցների են հեռացրել աշխատանքից Sun, 04 Oct 2026 22:30:06 +0400 OpenAI…

41 րոպե ago

ԱԳՄԱՆ խոսնակն օգտագործել է Իրանի նախկին դրոշը

ԱԳՄԱՆ խոսնակն օգտագործել է Իրանի նախկին դրոշը Sun, 04 Oct 2026 22:17:51 +0400 «Ուժեղ Հայաստան»…

53 րոպե ago

Դպրոցներ են հրկիզվում, փակվում․ Ֆրանսիայում համատարած քաոս է

Դպրոցներ են հրկիզվում, փակվում․ Ֆրանսիայում համատարած քաոս է Sun, 04 Oct 2026 22:00:09 +0400 Ֆրանսիայի…

1 ժամ ago