Քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել

Mon, 05 Oct 2026 11:31:26 +0400


Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին 500 հազար դոլարով օտարված «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան հարակից հողատարածքի վաճառքի գործընթացը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Հարցի ուսումնասիրությունն իրականացրել է Զինվորական դատախազությունը՝ պարզելու համար Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճի հանգստի գոտում գտնվող համալիրի և դրան հարակից 2,56 հեկտար հողատարածքի օտարման օրինականությունը։

Դատախազության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2004 թվականին պաշտպանության նախարարի զեկուցման հիման վրա կառավարությունը որոշում է կայացրել պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի միջոցով մասնավոր անձի փոխանցելու մասին։ Գույքի վաճառքի գինը սահմանվել էր 500 հազար ԱՄՆ դոլար։

Սակայն հետագայում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքը մասնավորեցնելուց առաջ դրա նոր գնահատում չի իրականացվել։ 500 հազար դոլարը համապատասխանել է դեռևս 1997 թվականին կատարված գնահատմանը, այն դեպքում, երբ դրանից հետո համալիրն ընդլայնվել էր, կառուցապատվել և բարեկարգվել։

Գույքի արժեքի վերաբերյալ ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք։ Վաճառքից մոտ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ին կնքված հիփոթեքային պայմանագրում, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը գնահատվել էր արդեն 700 հազար ԱՄՆ դոլար։

Ուսումնասիրության ընթացքում խնդիրներ են արձանագրվել նաև ռեստորանային համալիրին հարակից 2,56 հեկտար հողամասի հետ կապված։ Դատախազության տվյալներով՝ առանց համապատասխան իրավական և պայմանագրային հիմքերի այդ հողատարածքի վարձակալության իրավունքը գրանցվել է ֆիզիկական անձի անունով։

Այդ գրանցումն այնուհետև հիմք է հանդիսացել հողամասի նկատմամբ նույն անձի կողմից անհատույց սեփականության իրավունք ձեռք բերելու համար։ Հողատարածքի կադաստրային արժեքը կազմել է 115 միլիոն 814 հազար 400 դրամ։

Դատախազությունը հայտնաբերված հանգամանքները գնահատել է որպես առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպք և համապատասխան հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Դրա հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ Զինվորական դատախազությունը դատարան է ներկայացրել պետության շահերի պաշտպանության հայց՝ գույքի օտարման գործընթացի հետևանքների վերաբերյալ։ Հայցը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են Fri, 30…

3 րոպե ago

Դատական նիստը հետաձգվել է

Դատական նիստը հետաձգվել է Fri, 30 Oct 2026 12:07:52 +0400 ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է Ի…

5 րոպե ago

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Fri, 30 Oct 2026 12:00:57 +0400 Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում…

12 րոպե ago

Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը

Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը Fri, 30 Oct 2026…

12 րոպե ago

Մարզասրահում մարզվելը օգնե՞ց ՔՊ-ական պատգամավորին ծեծկռտուքի ժամանակ

Մարզասրահում մարզվելը օգնե՞ց ՔՊ-ական պատգամավորին ծեծկռտուքի ժամանակ Fri, 30 Oct 2026 11:59:12 +0400 Latest news…

14 րոպե ago

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու Fri, 30 Oct…

15 րոպե ago