Նոր սկանդալային մանրամասներ․ այսօր բռնված գողականը Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով է անցնում

Նոր սկանդալային մանրամասներ․ այսօր բռնված գողականը Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով է անցնում

Mon, 05 Oct 2026 12:34:35 +0400


ՆԳՆ-ն հայտնել է, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։ Կան ձերբակալվածներ։

«Հրապարակ»-ը գրել էր, որ, մեր տեղեկություններով, խոսքը Արտաշես Չիչոյանի մասին է։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ այս տարվա սկզբին Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու, ինչպես նաև Ալյոնա Եժակովային ապօրինի ազատությունից զրկելու և սպառնալու համար։

«Հրապարակ»-ի նոր տեղեկություններով՝ խոսքը նույն Արտաշես Չիչոյանի մասին է, որն անցնում է նաև լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով։

Խաչատրյանը սպանվել էր 2016 թվականին՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած վթարային իրավիճակից հետո առաջացած ծեծկռտուքի ընթացքում՝ 75-ամյա մոր աչքի առաջ։ Գործը տարիներ շարունակ քննվել է, իսկ շուրջ 8 տարի կալանքի տակ գտնվելուց հետո Չիչոյանը 2024 թվականի վերջին ազատվել էր կալանքից։ Նրա նկատմամբ նախ ընտրվել էր վարչական հսկողություն, ապա՝ տնային կալանք։

2024 թվականի վերջին սպանության գործի քննությունը, դատավորի լիազորությունների դադարեցումից հետո, սկսվել էր նորից՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում։ Վերջինս Չիչոյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել էր վարչական հսկողությամբ։
2025 թվականի դեկտեմբերին Չիչոյանը կրկին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։ Երևանի Դավիթ Բեկ փողոցում հնչած կրակոցների հետևանքով, ըստ իրավապահների, նա ոտքի շրջանում վնասվածք էր ստացել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Մեր տեղեկություններով՝ հենց այդ միջադեպից հետո Չիչոյանի նկատմամբ վարչական հսկողությունը փոխվել էր տնային կալանքով։
Այժմ, ըստ մեր տեղեկությունների, տնային կալանքում գտնվող Չիչոյանը նախապատրաստել է Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն ոտքից կրակած անձի սպանությունը։ Իրավապահներին, սակայն, հաջողվել է կանխել սպանությունը։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նոր գործով երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ կդառնա վարչապետ․ Այզենկոտն ու Նեթանյահուն նորից կբանակցեն

Ո՞վ կդառնա վարչապետ․ Այզենկոտն ու Նեթանյահուն նորից կբանակցեն Mon, 23 Nov 2026 17:30:11 +0400 Իսրայելական…

4 րոպե ago

Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն

Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն Mon, 23 Nov 2026 17:23:36 +0400 Գերմանիայի…

11 րոպե ago

Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի

Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի Mon, 23 Nov 2026 17:15:48 +0400 Հայաստանի…

19 րոպե ago

Ռուսաստանը միջուկային զենք կրող արբանյա՞կ է արձակելու տիեզերք

Ռուսաստանը միջուկային զենք կրող արբանյա՞կ է արձակելու տիեզերք Mon, 23 Nov 2026 17:00:17 +0400 Ռուսաստանի…

34 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը կկանչվի դատարան

Նիկոլ Փաշինյանը կկանչվի դատարան Mon, 23 Nov 2026 16:54:00 +0400 Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Էդմոն Մարուքյանի…

40 րոպե ago

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ Mon, 23 Nov 2026 16:45:26 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

49 րոպե ago