Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ

Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ

Mon, 05 Oct 2026 13:15:24 +0400


Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ։

Հանրային նշանակության շենքերի «զավթման և դրանք փլատակների կամ բիզնեսի վերածման» կեղծ պնդումները և այդ շինությունների լուսանկարների հրապարակումը որևէ մեկին իրավունք չի տալիս բացահայտ սուտ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել։

Համոզիչ չեն են նաև երեխաների կրթական շահերի պաշտպանության մասին հայտարարությունները, երբ իշխանություններն իրենք են խոչընդոտում այդ շահերին ծառայող նախաձեռնություններին։ Դրա խոսուն օրինակն է Մայր Աթոռի նախաձեռնած «Թումո» կենտրոնի ծրագրով նոր կրթօջախի իրագործումը․ շուրջ 2500 երեխաների ու պատանիների արդիական կրթություն տրամադրելուն միտված այս նախաձեռնությունը բախվում է իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտներին։

Հայոց Հայրապետի գահակալության ընթացքում իրականացված մեծածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքները՝ ուղղված ազգային հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ու հարստացմանը, Եկեղեցու հետևողական ջանքերի խոսուն ու տեսանելի վկայություններն են։ Այս իրողությունները լռության մատնելը խեղաթյուրում է իրականությունը և մոլորեցնում հանրությանը։

Եսայի ավգ․ քհն․ Արթենյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Անվտանգության երաշխիքը, որը ՌԴ-ն տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի

«Հրապարակ»․ Անվտանգության երաշխիքը, որը ՌԴ-ն տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի Thu, 08 Oct 2026…

14 րոպե ago

Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու

Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու Thu, 08 Oct…

22 րոպե ago

Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասին

Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասին Thu, 08 Oct 2026 09:33:09 +0400 [fbvideo:https://www.facebook.com/share/r/19kYkN2Qf4/] Latest news from…

26 րոպե ago

Հայաստանը ցանկում է․ 3 եռամյսակում ՌԴ մուտք է գործել արտասահմանյան 5 ապրանքիշ

Հայաստանը ցանկում է․ 3 եռամյսակում ՌԴ մուտք է գործել արտասահմանյան 5 ապրանքիշ Thu, 08 Oct…

29 րոպե ago

Դատավորը Նիկոլի աշխատակազմում վարչության պետ է եղել

Դատավորը Նիկոլի աշխատակազմում վարչության պետ է եղել Thu, 08 Oct 2026 09:27:10 +0400 Արթուրին 2…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին Thu, 08 Oct 2026 09:15:07 +0400 2021թ․…

44 րոպե ago