Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ

Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ

Mon, 05 Oct 2026 13:15:24 +0400


Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ։

Հանրային նշանակության շենքերի «զավթման և դրանք փլատակների կամ բիզնեսի վերածման» կեղծ պնդումները և այդ շինությունների լուսանկարների հրապարակումը որևէ մեկին իրավունք չի տալիս բացահայտ սուտ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել։

Համոզիչ չեն են նաև երեխաների կրթական շահերի պաշտպանության մասին հայտարարությունները, երբ իշխանություններն իրենք են խոչընդոտում այդ շահերին ծառայող նախաձեռնություններին։ Դրա խոսուն օրինակն է Մայր Աթոռի նախաձեռնած «Թումո» կենտրոնի ծրագրով նոր կրթօջախի իրագործումը․ շուրջ 2500 երեխաների ու պատանիների արդիական կրթություն տրամադրելուն միտված այս նախաձեռնությունը բախվում է իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտներին։

Հայոց Հայրապետի գահակալության ընթացքում իրականացված մեծածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքները՝ ուղղված ազգային հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ու հարստացմանը, Եկեղեցու հետևողական ջանքերի խոսուն ու տեսանելի վկայություններն են։ Այս իրողությունները լռության մատնելը խեղաթյուրում է իրականությունը և մոլորեցնում հանրությանը։

Եսայի ավգ․ քհն․ Արթենյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է Wed, 07 Oct 2026…

6 ժամ ago

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար Wed, 07 Oct 2026 01:00:13 +0400 Չինացի գիտնականները…

7 ժամ ago

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր Wed, 07 Oct 2026 00:30:04 +0400…

7 ժամ ago

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին Wed, 07 Oct 2026 00:00:52 +0400 Կոֆեինն օգնում է սպորտսմեններին…

8 ժամ ago

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը Tue, 06 Oct 2026 23:55:34 +0400 35-ամյա Տոբիաս…

8 ժամ ago

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ Tue, 06 Oct 2026 23:45:55 +0400 Մեծ Բրիտանիան…

8 ժամ ago