Փաշինյանի նոր թակարդը Եկեղեցու դեմ

Փաշինյանի նոր թակարդը Եկեղեցու դեմ

Mon, 05 Oct 2026 13:45:34 +0400


Փաշինյանն ասում է՝ Եկեղեցուց հավաքված հարկերի 100 տոկոսը վերադարձվելու է Եկեղեցուն։ Ասում է՝ ի՞նչ խնդիր կա։ Եկեղեցուն փողից չեմ զրկում, թափանցիկ եմ դարձնում նրա դրամաշրջանառությունը։ Պարզապես ասում եմ՝ հարկ վճարիր, հետո ամբողջը հետ կստանաս։ Սա այնքան բացահայտ մանիպուլյացիա է, որ անգամ բացելու անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ փորձենք բացել։ Փաշինյանի ասածը մի պարզ բացատրություն ունի։ Եթե գումարը նախ մտնում է պետական բյուջե, իսկ հետո պետությունը՝ հանձինս Փաշինյանի, այն վերադարձնում է Եկեղեցուն, ո՞վ է այդ փողն ու Ֆինանսի տնօրինումը վերահսկում։ Իհարկե, Փաշինյանը, ով իրեն ներկայացնում է պետություն։

Պարզ օրինակ։ Եկեղեցին հավաքեց 100 դրամ։ Պետությունն ասում է՝ այդ 100 դրամը մտցրու բյուջե, հետո ես այդ 100 դրամը քեզ կվերադարձնեմ։ Թվաբանորեն՝ Եկեղեցին ոչինչ չի կորցրել։ Բայց կառավարման իմաստով տեղի է ունենում մեծ փոփոխություն. եթե պետությունն է հավաքում գումարը, պետությունն է պահում, իսկ հետո պետությունն է վերադարձնում, ապա ֆինանսական հարաբերության կենտրոնը տեղափոխվում է պետության կողմը։ Սա Եկեղեցու, Կաթողիկոսի դեմ նոր թակարդ է։ Ֆինանսական բանալին Փաշինյանն ուզում է իր ձեռքը վերցնել, որպեսզի բախշման ժամանակ ինչպես քաղաքապետերին է խեղճացնում, խեղճացնի նաև կաթողիկոսին։ Փաշինյանի իշխանությունն այս ամենը հիմնավորում է թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ և ստվերի դեմ պայքարով։ Եթե Եկեղեցու ամբողջ հարկը 100 տոկոսով վերադարձվելու է, ինչո՞ւ է անհրաժեշտ այդ գումարը նախ պետական բյուջե մտցնել։ Եկեղեցուն, ինչպես մյուս պետական կառույցներին կախման մեջ պահե՞լը․․․ Այստեղ արդեն Եկեղեցու ֆինանսական ինքնուրույնության հարցն է բարձրանում։ Որովհետև ֆինանսական անկախությունն այն չէ, որ վերջում քեզ նույն գումարը վերադարձնեն։ Ֆինանսական անկախությունն այն է, որ քո սեփական միջոցների տնօրինումը կախված չլինի մեկ այլ կենտրոնից։ Այս դեպքում հարց՝ ո՞վ է պահելու ֆինանսական բանալին։ Եթե բանալին պետության ձեռքում է, ապա հարցն այլևս միայն այն չէ, թե Եկեղեցին որքան գումար ունի։ Հարցն այն է՝ որքանով է նա ազատ այդ գումարը տնօրինելու հարցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա Wed, 28 Oct 2026 14:30:46 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

7 րոպե ago

Տուգանքով միս չի արտադրվում, կողպեքով գյուղացու հոգսը չի նվազում

Տուգանքով միս չի արտադրվում, կողպեքով գյուղացու հոգսը չի նվազում Wed, 28 Oct 2026 14:15:00 +0400…

23 րոպե ago

Սարիկ Մինասյանին ստիպե՞լ են, որ ՀՀԿ-ին անդամակցի

Սարիկ Մինասյանին ստիպե՞լ են, որ ՀՀԿ-ին անդամակցի Wed, 28 Oct 2026 14:05:33 +0400 Latest news…

32 րոպե ago

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար Wed, 28 Oct 2026 14:00:16 +0400…

37 րոպե ago

Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի` կվիրավորվեի

Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի` կվիրավորվեի Wed, 28 Oct 2026 13:53:17 +0400 Latest news from…

44 րոպե ago

Սպանելուց բացի ինձ հետ ամեն ինչ արել են

Սպանելուց բացի ինձ հետ ամեն ինչ արել են Wed, 28 Oct 2026 13:51:57 +0400 Latest…

46 րոպե ago