5000 ձերբակալվածներ, վիրավորներ, փակ դպրոցներ․ Ֆրանսիայում բողոքի ալիք է

5000 ձերբակալվածներ, վիրավորներ, փակ դպրոցներ․ Ֆրանսիայում բողոքի ալիք է

Mon, 05 Oct 2026 14:30:59 +0400


Դպրոցականները, ուսանողները և մանկավարժները երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին ծրագրում են համազգային բողոքի նոր փուլ։

Երկուշաբթի օրը ֆրանսիական ավելի քան 400 դպրոց կմնա փակ։ Կառավարությունը շեշտել է, որ ավագ դպրոցի աշակերտների զանգվածային բողոքի ցույցերը անհնար են դարձնում կրթական հաստատություններում բավարար անվտանգության ապահովումը։ Ավելին, անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ այրվել և թալանվել է ավելի քան երկու տասնյակ դպրոց։

Կառավարության տվյալներով՝ անցյալ երկուշաբթի օրվանից բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 170 աշակերտ և կրթական համակարգի 78 աշխատակից, իսկ ավելի քան 5000 մարդ, որոնց մեծ մասը անչափահասներ են, ձերբակալվել է։

Ֆրանսիական ավագ դպրոցի աշակերտները բողոքում են դպրոցական համակարգի թերությունների, հիմնականում՝ ծախսերի կրճատման միջոցառումների դեմ, որոնք հանգեցնում են ուսուցիչների պակասի, ավելի երկար ուսումնական օրերի, վատ հագեցած դասարանների և դպրոցական շենքերի «սանիտարական քայքայման»։

Բողոքի ցույցերը սկսվել են Փարիզի արվարձաններում՝ ծայրահեղ ձախ քաղաքական ուժերի բացահայտ աջակցությամբ։ Դրանք արագ տարածվել են ամբողջ երկրում, և որոշ դեպքերում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների՝ ստիպելով ոստիկանությանը ուժով պատասխանել։ Ներքին գործերի նախարարությունը մեղադրում է ծայրահեղական շարժումներին անկարգությունները հրահրելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Աղբն այրում են` նոր աղբի համար տեղ բացելով

«Հրապարակ». Աղբն այրում են` նոր աղբի համար տեղ բացելով Thu, 19 Nov 2026 10:15:13 +0400…

16 րոպե ago

«Հրապարակ». Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով

«Հրապարակ». Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով Thu, 19 Nov 2026…

45 րոպե ago

Հիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ

Հիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ Thu, 19 Nov 2026 09:42:48 +0400 ԱԺ նիստի կարմիր…

48 րոպե ago

#Ուղիղ․ Ալեն Սիմոնյանը պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Ալեն Սիմոնյանը պատասխանում է լրագրողների հարցերին Thu, 19 Nov 2026 09:38:33 +0400 Latest news…

52 րոպե ago

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում Thu, 19 Nov 2026 09:36:56…

54 րոպե ago

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Thu, 19 Nov 2026 09:30:14…

1 ժամ ago