Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան

Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան

Tue, 06 Oct 2026 09:30:45 +0400


Հոկտեմբերի 5-ին, տեղի ժամանակով 20:00-ից (մինչև հոկտեմբերի 6-ը, ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինական բանակը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակել է ավելի քան 650 ԱԹՍ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ «դրանց մեծ մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր սահմաններում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 105 անօդաչու թռչող սարք»։ Սոբյանինը չի նշել, թե որտեղ են խոցվել անօդաչու թռչող սարքերը։

Բացի այդ, ժամը 05:00-ից հետո «Ռոսավիացիան» հայտարարել է Մոսկվայի օդանավակայաններում աշխատանքի վերսկսման մասին։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին սոցիալական ցանցերում հայտնել է, որ անցած գիշեր Մոսկվայի մարզի վրա հարձակվել է 185 անօդաչու թռչող սարք։ Վորոբյովը հայտնել է նաև, որ դրա հետևանքով վեց մարդ վիրավորվել է։

Դոմոդեդովոյում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, իսկ Իստրայում վնասվել է 10 տուն, հավելել է Վորոբյովը։ Ըստ ռուսական ՏԳ ալիքների, հարձակումների հետևանքով վնասվել են տարբեր հանրային ու պետական օբյեկտներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս խաղաղությունը տփոց ուտողի խաղաղություն է

Այս խաղաղությունը տփոց ուտողի խաղաղություն է Wed, 18 Nov 2026 14:11:29 +0400 ԱԺ-ի դիմաց անցկացվող…

8 րոպե ago

Ռազմական հետախուզության գործակալներ են ձերբակալվել

Ռազմական հետախուզության գործակալներ են ձերբակալվել Wed, 18 Nov 2026 14:00:47 +0400 Խաբարովսկի երկրամասում ուկրաինական հետախուզության…

19 րոպե ago

Ո՞վ կուզենա հնացած սիրուհու կարգավիճակում հայտնվի

Ո՞վ կուզենա հնացած սիրուհու կարգավիճակում հայտնվի Wed, 18 Nov 2026 14:00:41 +0400 Latest news from…

19 րոպե ago

«Գիտեմ՝ ինչ արդյունքով են ավարտվելու ընտրությունները»

«Գիտեմ՝ ինչ արդյունքով են ավարտվելու ընտրությունները» Wed, 18 Nov 2026 13:56:58 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

23 րոպե ago

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Wed, 18 Nov 2026 13:48:56 +0400 HYPHEN4 ԼԱԲ կրթական…

31 րոպե ago

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը Wed, 18 Nov 2026…

34 րոպե ago