Անջատողականները հաղթել են Քվեբեկում․ինքնիշխանության տրիո՞ւմֆ

Անջատողականները հաղթել են Քվեբեկում․ինքնիշխանության տրիո՞ւմֆ

Tue, 06 Oct 2026 11:00:00 +0400


Հոկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում առաջատար դիրք է գրավել Քվեբեկի կուսակցությունը (PQ), հայտնել է «Le Devoir»-ը։

Ընտրություններում առաջատար դիրքերում են առնվազն PQ-ի 59 թեկնածուներ՝ համեմատած Քվեբեկի լիբերալ կուսակցության (PLQ) 40, Քվեբեկի պահպանողական կուսակցության (PCQ) 19 և Քվեբեկի համերաշխության (QS) ինը թեկնածուների հետ:

Կուսակցության առաջնորդ Պոլ Սեն-Պիեռ Պլամոնդոնը կդառնա նահանգի նոր վարչապետը:

«Չնայած աշխարհում բոլոր պատճառներին, որոնք վկայակոչվել են ընտրողներին վախի առաջ կանգնելուն համոզելու համար, նրանք ընտրեցին հույսը և փոփոխությունը», – ասել է Պլամոնդոնը:

2022 թվականի ընտրություններում PQ-ն ստացավ ընդամենը երեք տեղ և ձայների 14%-ը: Դրանից հետո նրա աջակցությունը սկսեց արագ աճել:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Պլամոնդոնը խոստացավ իր առաջին ժամկետի ընթացքում անցկացնել Քվեբեկի՝ Կանադայից անջատման վերաբերյալ երրորդ հանրաքվեն: Միաժամանակ նա հայտարարեց, որ կսպասի մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարին։

Քվեբեկը Կանադայի միակ նահանգն է, որի բնակչությունը լիովին ֆրանսախոս է։ Անջատողական շարժումն այնտեղ գոյություն ունի տասնամյակներ շարունակ, և 1980 և 1995 թվականներին նահանգում անցկացվել են Քվեբեկի ինքնիշխանության վերաբերյալ երկու հանրաքվեներ։ Դրանք կազմակերպվել են Քվեբեկի կուսակցության կողմից։ Երկուսն էլ հանգեցրել են անջատողականության հակառակորդների հաղթանակներին, որոնք հաղթել են ընդամենը մի քանի տոկոսային միավորի տարբերությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20…

11 րոպե ago

Զելենսկուն կոչ է արել

Զելենսկուն կոչ է արել Fri, 20 Nov 2026 09:30:54 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի…

25 րոպե ago

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում Fri, 20 Nov 2026 09:15:44…

40 րոպե ago

Աբառոտկայի մեծ վարպետը

Աբառոտկայի մեծ վարպետը Fri, 20 Nov 2026 09:00:36 +0400 Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը:…

56 րոպե ago

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում Fri, 20 Nov 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Fri, 20 Nov 2026 08:15:24 +0400 Մեր տեղեկություններով, հոկտեմբերի…

2 ժամ ago